Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի
Արցախ

Արցախում կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար այլևս չի պահանջվելու հուղարկավորության հանգամանքը հաստատող փաստաթուղթ: Այս մասին տեղեկացանք Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:
«Փոփոխություն է կատարվել կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում։ Թաղման նպաստ ստանալու համար դիմող անձից չի պահանջվի մահացած կենսաթոշակառուի հուղարկավորությունն իր կողմից կատարված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը»,-հայտնում են նախարարությունից: