close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության տարածքներից

Հասարակություն

22 Հունվարի 2021, 13:03
 Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության տարածքներից

Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ կադաստրի կոմիտեն շարունակում է միջոցներ գտնել՝ հրաժարվելու վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից եւ օգտվել ՀՀ սեփականություն հանդիսացող գույքից՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը։

Կոմիտեի տարածած հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Օրեր առաջ՝ ՀՀ կառավարության հունվարի 14-ի թիվ 39-Ա որոշմամբ,  ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումը, որը տեղակայված էր ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թամանյան փողոց 26 վարչական շենք հասցեում գտնվող վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքում,  այսուհետ կգործի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի 8 հիվանդանոց հասցեում գտնվող շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում զբաղեցրած տարածքներում: Տեղափոխման արդյունքում կունենանք տարեկան 8մլն 40 հազար ՀՀ դրամի խնայողություն:

 Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 16-ից նոր՝ առավել հարմարավետ տարածք է տեղափոխվել նաեւ կադաստրի կոմիտեի՝ Խորենացի 28 հասցեում գործող «Կենտրոն» սպասարկման գրասենյակը՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը տարեկան 30 մլն 996 հազար ՀՀ դրամով։ Գրասենյակն այժմ գործում է Փ․Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից)»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica