close
Եղանակը Երևանում
25 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախարար Մանե Թանդիլյանին

Արցախ

21 Հունվարի 2021, 21:47
 Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախարար Մանե Թանդիլյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 21-ին ընդունել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և նրա տեղակալներին։

«Հանդիպմանը, որին մասնակցում էին պաշտոնատար այլ անձինք, քննարկվել է ստեղծված հետպատերազմական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Նախագահն ընդգծել է, որ պետք է արագորեն հստակեցվեն պետական ու բարեգործական սոցիալական ծրագրերի ինստիտուցիոնալ մեխանիզմներն ու չափանիշները, որպեսզի հնարավոր լինի ապահովել դրանց բարձր արդյունավետությունն ու արդարացիությունը:

Այնուհետև Հանրապետության նախագահը հանդիպումը շարունակել է ընդլայնված կազմով՝ նախարարության աշխատակիցների հետ:

Արայիկ Հարությունյանը նախ ընդարձակ ելույթով ներկայացրել է Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, կառավարության անելիքները և հանրության սպասելիքներին համահունչ կատարվող քայլերը, ապա հարցուպատասխանի ձևաչափով քննարկել հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ անկեղծ և անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման և քննարկված հարցերի համար՝ շեշտադրելով, որ նախարարության աշխատակազմը պատրաստ է կյանքի կոչել իր առջև դրված նպատակները»,- հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica