close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավաճան մոլագարից ի՞նչ սպասել. եթե ԵՊՀ-ն ավարտած լիներ, կիմանար՝ Շուշին ինչ առանցքային դեր է ունեցել քաղաքական ու մշակութային կյանքում. Լ. Գալստյան․ Tert.am

Քաղաքական

21 Հունվարի 2021, 18:03
 Դավաճան մոլագարից ի՞նչ սպասել. եթե ԵՊՀ-ն ավարտած լիներ, կիմանար՝ Շուշին ինչ առանցքային դեր է ունեցել քաղաքական ու մշակութային կյանքում. Լ. Գալստյան․ Tert.am

Դժվարանում եմ ասել՝ Նիկոլի մոտ ցինի՞զմն է շատ, տգիտությո՞ւնը, թե՞ մոլագարությունը. իրականում այս բոլորը միասին, նաև՝  հասարակության պակաս կրթված զանգվածին մոլորեցնելու մարմաջը, սա իր հիմնական զենքն է, իր թիմի հիմնական գործելաոճը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ազգային ժողովում արված այն հայտարարությանը՝ երբեք այսքան գերի չի վերադարձվել Հայաստան, քան նոյեմբերի 9-ից հետո:

«Շատ ցավալի է, որ այս որակներով մեկը դեռ շարունակում է դե ֆակտո լինել ՀՀ վարչապետը: Սա ողբերգություն է: Նաև այն է ողբերգություն, որ խորհրդարանում նստած քաղաքական մեծամասնությունը խոնարհաբար լսում է այս զառանցանքը: Դժվար չէ պատկերացնել, թե միջազգային հանրությունն ինչպես է հրճվում այս անմեղսունակության վրա: Կարծում եք նա ինչո՞ւ է թուրք–ադրբեջանական փողոցային ֆոլկլորի հերոս դարձել: Երկիրն է ափսոս. պետականությունը մեր աչքի առաջ փշուր-փշուր ապամոնտաժվում է: Նիկոլը գողացել է պետությունը, ոչ մի ինստիտուտ չի աշխատում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի արած մեկ այլ հայտարարությանը՝ «Ուզում եք ասել 90 տոկոս և ավելի ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով», Գալստյանը նշեց՝ դավաճան մոլագարից ի՞նչ սպասել:

«Եթե պետական համալսարանն ավարտած լիներ կամ գոնե դասի գնացած լիներ՝ կիմանար, թե Շուշին  հայ հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքում ինչ առանցքային դերակատարություն է ունեցել: Բայց այդ ազգադավ դավաճանը եկել է սպասարկելու թուրք-ադրբեջանական շահերը, ինքը նրանց հերոսն է: Այսօր ադրբեջանական մամուլը ցնծում էր դրա մտքի գոհարներից: Չեմ զարմանա, որ վաղն էլ հայերիս մեղադրի Ցեղասպանության մեջ: Գուցե, իսկապես, փորձում է անմեղսունակության կանխավարկածով վաղը մյուս օրը խուսափել դատարանի առջև կանգնելուց: Կամ Հայաստանից փախչելու հող է նախապատրաստում: Ամեն դեպքում, սա ոչ ադեկվատ մարդու զառանցանք է»,- հայտարարեց Գալստյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica