close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան հայտարարել է զենքի արտահանումը 10 միլիարդ դոլարի հասցնելու ծրագրերի մասին

Տարածաշրջան

21 Հունվարի 2021, 17:44
 Թուրքիան հայտարարել է զենքի արտահանումը 10 միլիարդ դոլարի հասցնելու ծրագրերի մասին

Թուրքիան ձգտում է մինչև 2023 թվականը ռազմարդյունաբերական համալիրում շրջանառությունը հասցնել 27 միլիարդ դոլարի, իսկ պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալը՝ 10 միլիարդ դոլարի, ինչը աշխատանք ունենալու հնարավորություն կտա, ընդհանուր առմամբ, երկրի 80 հազար քաղաքացիների: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը. հաղորդում է Anadolu-ն:

Դեմիրը շեշտել է, որ որքան բարձր է Թուրքիայի պաշտպանական հատվածի ներմուծման-փոխարինման մակարդակը, այնքան ավելի անկախ է դառնում արտաքին քաղաքականությունը:

Ըստ նրա՝ վերջին տարիների գործընթացները շեշտում են ուժեղ բանակ ունենալու կարևորությունը, որը կախված չէ արտաքին մատակարարումներից: «Դեռ 2002-ին Թուրքիան այն երկրներից էր, որը մեծապես կախված էր զենքի արտահանումից: Սակայն այսօր Անկարան ծածկում է իր կարիքները ներքին արտադրության միջոցով: Մեր նպատակն է վերացնել արտաքին կախվածությունը...»,- հայտարարել է Դեմիրը:

Նա նշել է, որ վերջին տարիներին Թուրքիայում իրականացվել է ավելի քան 700 նախագիծ պաշտպանության և անվտանգության ոլորտում՝ 60 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica