close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուրները չի գալիս Վազգեն Մանուկյանը, թո՛ղ միավորվեն, իրենք մի բան առաջարկեն․ Լարիսա Ալավերդյան

Քաղաքական

21 Հունվարի 2021, 13:56
 Դուրները չի գալիս Վազգեն Մանուկյանը, թո՛ղ միավորվեն, իրենք մի բան առաջարկեն․ Լարիսա Ալավերդյան

Իշխանության հետ չհամաձայնող ուժերը, չգիտեմ՝ ինչ նպատակներով, չեն ուզում կազմել միասնական ճակատ. Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը։

Նա անհասկանալի է համարում մասնավորապես ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչներն ասում են՝ ինչո՞ւ պետք է միանանք Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին, մենք համարում ենք, որ պետք է լինի այլընտրանք։

«Տպավորություն է, որ այդ մարդիկ չեն հասկանում, որ խոսքը երկրում ստեղծված այս խոր ճգնաժամի հաղթահարման մասին է։ Մենք պետք է հասկանանք, որ ոչ միայն ընդդիմությունն այն չի անում, այլ նաեւ հստակեցնենք՝ իշխանության հետ չհամաձայնող ուժերը, չգիտեմ՝ ինչ նպատակներով, չեն ուզում կազմել միասնական ճակատ։ Մինչ օրս դեռ չեն միավորվել, օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Հայրենիքի փրկության շարժումից բան ակնկալելիս պետք է մի կողմ թողնել բոլոր՝ կրավորական բնույթի խոսակցությունները եւ միավորվել։ Խոսքը ճգնաժամից դուրս գալու մասին է»,- ասաց իրավապաշտպանը։

Ի պատասխան հարցին՝ ՀՀ Սահմանադրության «ոգուն» չհակասող, բայց եւ կտրուկ ի՞նչ քայլերի պետք է դիմեն ժողովուրդը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր շրջանակները՝ իշխանափոխության հասնելու համար, իրավապաշտպանը նշեց. «Դրա դեմ աշխատում են ոչ միայն իշխանությունները, այլեւ ինչ-ինչ նեղ կուսակցական շահեր հետապնդող խմբեր եւ կուսակցություններ։ Այստեղ է, որ պետք է փորձենք հասկանալ՝ ինչու չի ստացվում։ Չի ստացվում, որովհետեւ իշխանությունները եթե սիրտ ունենային, վաղուց պետք է հրաժարական տային։ Եթե տեսնում եք՝ չունեն դրանից, հաշմանդամ են՝ բարոյական առումով, ուրեմն պետք է միավորվել։ Դուրները չի գալիս Վազգեն Մանուկյանը, թո՛ղ միավորվեն, իրենք մի բան առաջարկեն։ Կողքից լսվում են ոչ տեղին զրույցներ՝ ո՞նց կլինի առանց այլընտրանքի, դա ժողովրդավարական չի։ Այն, ինչ տեղի է ունենում, ժողովրդավարակա՞ն է։ Խոսում են, որ կան պատերազմին մասնակցած նոր ուժեր, ո՞ւր են դրանք, թո՛ղ միավորվեն, Հայրենիքի փրկության շարժմանն էլ առաջարկեն իրենց միանալ։ Այստեղ է մեր թերությունը»։

Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ դրական նպատակի համար միավորվելու ներուժը Հայաստանում շատ փոքր է։ «Սրանք այլ ազգային շահեր սպասարկող իշխանություններ են։ Նրանք, տեսե՛ք,  դեռ շարունակում են քանդել համակարգը։ Չկա միասնություն, այստեղ է պատճառը։ Միայն ասենք՝ ահա շարժումը կա, ինչո՞ւ չի անում։ Չի ստացվում, որովհետեւ համաժողովրդական միասնություն է պետք»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica