Բայդենը մտադիր է Իրանին վերադարձնել միջուկային գործարքին
Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հասնել Իրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանների կատարմանը: Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիին:
Նա նշել է, որ Բայդենն այս հարցով խորհրդակցելու է դաշնակիցների հետ:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բայդենը խոստացել էր, որ եթե Թեհրանը խստորեն պահպանի համաձայնագրի կատարումը, ԱՄՆ-ը միջուկային գործարքին վերադառնելու իր պարտավորությունները կկատարի: