close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տրապիզոնի նավահանգստի ղեկավարը հույսեր է կապեում դեպի Իրան երկաթգծի բացման և Հայաստանի հետ սահմանը բացելու հետ

Տարածաշրջան

21 Հունվարի 2021, 13:03
 Տրապիզոնի նավահանգստի ղեկավարը հույսեր է կապեում դեպի Իրան երկաթգծի բացման և Հայաստանի հետ սահմանը բացելու հետ

Տրապիզոնի նավահանգիստը ղեկավարող Trabzon Liman İşletmeciliği-ի գլխավոր տնօրեն Մուզաֆար Էրմիշը նավահանգստից բեռնափոխադրումների ավելացման հույս ունի՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման, Նախիջևանից Ադրբեջան միջանցք բացելու և Հայաստանի հետ սահմանները բացելու հետ կապված: Այս մասին Մուզաֆար Էրմիշը պատմել է Deniz Haber պորտալին:

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը կթեթևացնի Իրանի դեմ պատժամիջոցները: «Տրապիզոնի նավահանգիստը կարևոր դեր ունի տարանցիկ առևտրում: Բայց Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում ամենակարևոր տարանցիկ երկիր՝ Իրան ներմուծման գործողությունները կտրուկ կրճատվել են: Հուսով եմ, որ մենք կկարողանանք ավելի շատ բեռներ տեղափոխել Տրապիզոնի նավահանգստից, եթե ԱՄՆ-ը մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները»,- ասել է նա:

«...Նախիջևանի և Ադրբեջանի միջանցքը բացելու մասին համաձայնագրի ձեռք բերումը, որը նախկինում մեզ համար շատ կարևոր միջանցք էր, դրական ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա: Օրակարգում կլինի նաև Հայաստանի դեմ էմբարգոյի վերացումը, տարածաշրջանում խաղաղության ապահովումը: Այս հարցում պարոն Իլհամ Ալիևը հավատարիմ է դրական մոտեցմանը: Հայաստանի դեմ էմբարգոն վերացնելու և Նախիջևանի միջանցքը բացելու դեպքում, հուսով եմ, որ Տրապիզոնի նավահանգիստը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի համար ամենակարևոր տարանցիկ դարպասը դեպի Եվրոպա»,- ասել է Էրմիշը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica