close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել. Politik.am

Քաղաքական

21 Հունվարի 2021, 11:15
 Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել. Politik.am

Politik.am-ը գրում է. «Իշխանությունները շարունակում են անել ամեն բան, որպեսզի թաքցնեն սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հանգամանքները, որոնք կարող են հանրությանը հանել թմբիրից ու ակնհայտ դարձնել, որ պատերազմում պարտության միակ մեղավորը հենց գործող իշխանություններն են։

Այս պատերամզի մասին ամենամեծ մոլորությունն այն է, որ իշխանությունները տեղյակ չեն եղել դրա սկսվելու մասին։ Իրականությունն այն է, որ արդեն սեպտեմբերի 23-ին Հայաստանի ԳՇ հետախուզությունը զեկուցել է սեպտեմբերի 27-ին սկսվելիք պատերազմի մասին, անգամ ժամն է հայտնի եղել։

Այս տեղեկատվության ֆոնին անհասկանալի է, թե ինչպես է ադրբեջանական ԶՈՒ-ը կարողացել ոչնչացնել մեր ԶՈՒ ՀՕՊ համակարգերը, անգամ՝ զորամասերում, ինչպե՞ս է ստացվել, որ հարյուրավոր զոհեր ենք տվել հենց զորամասերում կուտակված զինվորներից։ Ինչու՞ պատերազմի մասին տեղեկացված ռազմաքաղաքական ղեկավարությունը չի ձեռնարկել քայլեր, որպեսզի ադրբեջանական բանակի առաջին հարվածը այդքան մահաբեր չլինի, եթե անգամ հնարավոր չէր հակահարվածով կանխարգելել այն։

Հիմա հասկանալի է, թե ինչո՞ւ են իշխանությունները հապաղում բաց ու թափանցիկ քննել պատերազմի հանգամանքները, քանի որ այդ դեպքում ԱԱԾ այն ժամանակվա ղեկավար Արգիշտի Քյարամյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված են լինելու բազմաթիվ տհաճ, գուցե նաև քրեական հետևանքներ ունեցող հարցերի պատասխանել»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica