close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստը

Հասարակություն

21 Հունվարի 2021, 11:04
 ՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 21-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 26-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-  Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին,

-  «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց ու աշխատակիցների կենսաթոշակային ապահովության մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-  Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-  Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու կարգը հաստատելու մասին,

-  Գույք հետ վերցնելու և Արցախի Հանրապետությանը նվիրաբերելու մասին,

-  Տիգրան Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից ազատելու մասին,

Հովհաննես Հարությունյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ նշանակելու մասին եւ այլ հարցեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica