close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը ողջունում է տարածաշրջանային բանակցություններ վարելու՝ Քաթարի առաջարկը

Տարածաշրջան

21 Հունվարի 2021, 12:02
 Իրանը ողջունում է տարածաշրջանային բանակցություններ վարելու՝ Քաթարի առաջարկը

Իրանի արտգործնախարարը ողջունել է Քաթարի արտգործնախարարի առաջարկը Պարսից ծոցի հարավային ափի արաբական երկրների և Իրանի միջև բանակցություններ վարելու մասին:

«Իրանը ողջունում է Մուհամադ բին Աբդուլռահման ալ Թանիի՝ տարածաշրջանում համապարփակ երկխոսություն սկսելու կոչը»,- Twitter-ում գրել է Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Նա բացատրել է. «Բազմիցս շեշտել ենք, որ մեր խնդիրների լուծումը ուժեղ, խաղաղ, կայուն, բարեկեցիկ տարածաշրջանի համատեղ ձևավորման համար համատեղ համագործակցության մեջ է՝ գլոբալ կամ տարածաշրջանային հեգեմոնիայից զերծ»:

Հիշեցնենք, որ Քաթարի արտաքին գործերի նախարարը վերջերս հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հանդիպում կազմակերպելու համար:

Իրանը միշտ շեշտել է երկխոսության սկզբունքը և հարգել ինքնիշխանությունը և բարիդրացիությունը տարածաշրջանում՝ հետաքրքրություն հայտնելով իր բոլոր հարևանների հետ ռացիոնալ, համաչափ և հավասարակշռված հարաբերությունների հաստատման հարցում:

Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Քաթարը, Բահրեյնը և Օմանը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց անդամներն են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica