close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

70 զինծառայողի ծնողներ դիմել են իրավապահ մարմիններին՝ պահանջելով պատժել իրենց զավակների մահվան մեջ մեղավորներին. դիմումների թիվը կավելանա մի քանի հարյուրով․ «Փաստինֆո»

Հասարակություն

21 Հունվարի 2021, 10:29
 70 զինծառայողի ծնողներ դիմել են իրավապահ մարմիններին՝ պահանջելով պատժել իրենց զավակների մահվան մեջ մեղավորներին. դիմումների թիվը կավելանա մի քանի հարյուրով․ «Փաստինֆո»

Անհետ կորած ու զոհված զինծառայողների ծնողները իրավական գործընթաց են սկսել ընդդեմ զինվորական ղեկավարության։ Պահանջում են պատասխանատվության ենթարկել զինվորների մահվան մեջ բոլոր մեղավորներին։

Զոհված զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ արդեն 70 զինծառայողի ծնող դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով երեխաների մահվան հանգամանքները պարզելու համար քննություն իրականացնել ու պատժել մեղավորներին, սակայն առաջիկայում ներկայացված հաղորդումների թիվը կարող է հասնել 400-ի։

«Բարձրաստիճան պաշտոնյաները, գեներալները, վաշտի ու գումարտակի հրամանատարները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Սպայական անձնակազմի սխալ հրամանների ու երիտասարդ տղաներին ռազմի դաշտում միայնակ թողելու պատճառով զոհվել են հազարավոր զինծառայողներ»,- ասել է նա։

Ծնողներն ասում են՝ անուններն իրենք գիտեն, սակայն դեռ նախընտրում են լռել։ Տվյալները ներկայացրել են իրավապահներին, եթե մեղավորներն օրենքի առաջ պատասխան չտան, ծնողներն են պատասխան պահանջելու մեղավորներից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica