close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Շառից-փորձանքից» հեռու . ինչու է Փաշինյանը շատ կանուխ գնացել առողջապահության նախարարություն. «Փաստ»

Մամուլի տեսություն

21 Հունվարի 2021, 08:46
 «Շառից-փորձանքից» հեռու . ինչու է Փաշինյանը շատ կանուխ գնացել առողջապահության նախարարություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր նախարար Անահիտ Ավանեսյանին։ «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այդ «գործընթացից»։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, սահմանված կարգի համաձայն, Նիկոլ Փաշինյանը գնացել է մասնաշենք, սակայն, ի տարբերություն սովորական դեպքերի, երբ նախարարին ներկայացնելու համար գերատեսչություն էր գնում արարողությունից 5-6 րոպե առաջ, թեթեւ շփումներ ունենում աշխատակիցների հետ, երեկ նա նախարարություն է գնացել առավոտ շատ կանուխ, որպեսզի «նախարարությունների շենքի» աշխատակիցները ներսում չլինեն, եւ ոչ ոք իրեն չնկատի։

Մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանին հայտնել են, որ գերատեսչությունների ներսում շատ մեծ դժգոհություն կա, եւ չի բացառվել, որ այցի ընթացքում հնչեն տարբեր վանկարկումներ, ինչպես նաեւ բողոքի գործողություններ տեղի ունենան: Ուստի նա գերադասել է «շառից-փորձանքից» հեռու գործել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica