close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսում 820 բեռնատար է կուտակվել

Հասարակություն

20 Հունվարի 2021, 23:44
 Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսում 820 բեռնատար է կուտակվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքների, Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica