close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ պետք է սահմանների հաստատումը կատարվի Ադրբեջանի կողմից 30 տարի առաջ մերժված տվյալներով․ Աշոտ Ղուլյան

Քաղաքական

20 Հունվարի 2021, 21:50
 Ինչո՞ւ պետք է սահմանների հաստատումը կատարվի Ադրբեջանի կողմից 30 տարի առաջ մերժված տվյալներով․ Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը գրում է․

«Մեկ ամսից ավել սպասում եմ, թե ՀՀ իրավասու կառույցներից որ մեկը կհիշեցնի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հապշտապ ճշգրտումը նախկին՝ խորհրդային հանրապետությունների սահմաններով, զուրկ է որևէ իրավական հիմքից:

Լավ, ենթադրենք Ադրբեջանին դա պետք է արագ անել, քանի դեռ պատերազմի հետևանքները մեզ խոցելի են դարձրել, բայց մենք ինչու՞ ենք մոռանում, որ այսօրվա Ադրբեջանը 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունած պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտով հրաժարվել է խորհրդային ժառանգությունից և այդ պահից իրեն հռչակել է 1918-20թթ. առաջին անգամ ստեղծված և այդ շրջանում գոյատևած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը: (Այդ փաստաթղթի հղումը կգտնեք ստորև)

Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու պետք է 2021թ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հաստատումը կատարվի այնպիսի տվյալներով, որոնք մերժվել են վերջինիս կողմից 30 տարի առաջ: Էլ չեմ ասում սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին, որոնք նույնիսկ խաղաղ պայմաններում և ավելի բարիդրացիական հարաբերություններ ունեցող պետությունների միջև տարիներով չեն իրականացվում։

Հոսանքազրկումներ կլինեն
27 Փետրվարի 2021, 10:22 Հոսանքազրկումներ կլինեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica