close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու․ Տիգրան Ավինյան

Քաղաքական

20 Հունվարի 2021, 20:55
 Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու․ Տիգրան Ավինյան

Պատերազմի հետեւանքով զոհվածների թիվը չի անցնելու 4000-ը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին, թե քանի զոհ ունենք։

«Այն թվերը, որ շրջանառվում են տարբեր շրջանակների կողմից զոհերի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են։ Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նունականացված չեն 766-ը, այսինքն ԴՆԹ նույնականացման փուլում են, և այս նույնականացման գործընթացում մենք ավելի հստակ ունենում ենք տվյալներ, և վերջնական ցուցակը հրապարակվելու է:

Կան նաև անհետ կորածներ, բայց ես կոնկրետ թիվ չեմ ուզում հնչեցնել ոչ զոհերի հետ կապված, ոչ անհետ կորածների, որովհետև վերջնական թիվը, երբ ունենանք՝ արդեն ամբողջական զեկույցով կներկայացվի Պաշտպանության նախարարության կողմից: Ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ մոտավորապես 4000-ը չի անցնելու զոհերի թիվը, և ՊՆ-ն արդեն վերջնական ցուցակների ճշգրտումով, անհետ կորածների հետ կապված նույնականացումներով, գերիների նույնականացումներով, վերջնական զեկույցով կներկայացնի»,- նշեց Ավինյանը:

Անդրադառնալով ծանր վիրավորում ստացածների հարցին՝ Ավինյանը թվեր ներկայացրեց․ «Կարող եմ անդամահատումների խնդիրներ ունեցող զինծառայողների մասին խոսել, կարգն այս պահի դրությամբ, համենայդեպս իմ ստացած տվյալների՝ չի գերազանցում 150 անձը: Առիթը օգտագործելով ուզում եմ հատուկ շեշտել, որ ռազմական գործողությունների հետևանքով նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու են լավագույն ստանդարտներով պրոթեզավորում և ապահովելու են նաև այդ պրոթեզների սպասարկումը»:

Ավինյանը հայտնեց նաեւ, որ 28-ից 30 հազար անօթեւան մնացած արցախցի կա։

Հոսանքազրկումներ կլինեն
27 Փետրվարի 2021, 10:22 Հոսանքազրկումներ կլինեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica