close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ քննչական կոմիտեն համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, համակարգչային համակարգերով և ծրագրային ապահովումներով

Հասարակություն

20 Հունվարի 2021, 16:44
 ՀՀ քննչական կոմիտեն համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, համակարգչային համակարգերով և ծրագրային ապահովումներով

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև 2001թ. ստորագրված նամակ-համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ, ՀՀ քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, համակարգչային համակարգերով և ծրագրային ապահովումներով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ձեռք բերված սարքավորումները հնարավորություն կտան այսուհետ ոչ միայն լաբորատորիայում, այլև դեպքերի վայրերում համապատասխան քննչական գործողությունների իրականացման ընթացքում, տեղում, առանց համակարգչային համակարգի առգրավման, առանց տեղեկատվության փոփոխման և կորստյան վտանգի, պատճենահանել համակարգչային հիշողության ցանկացած կրիչում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ, տեսագրիչ սարքեր և այլն)  առկա ամբողջական տեղեկատվությունը:

Ձեռք են բերվել նաև տարբեր տեսակի գերժամանակակից ծրագրային ապահովումներ՝ նախատեսված բոլոր տեսակի համակարգիչների, բջջային հեռախոսների, տեսագրիչ սարքերի հիշողության կրիչների փորձագիտական հետազոտության, նրանցում առկա տեղեկատվության զննության, հավաքագրման, վերականգնման համար:

Քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիայի գործունեության բարելավումը և այն շարունակաբար նորագույն սարքավորումներով ու ծրագրային ապահովումներով համալրումը կնպաստի քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը, ապահովմանն ու հանցագործությունների բացահայտմանը, քաղաքացիներից և կազմակերպություններից առգրավված համակարգչային համակարգերը  սեփականատերերին կարճ ժամկետում վերադարձնելուն, ինչպես նաև՝ ՀՀ փորձագիտական հիմնարկներում համակարգչատեխնիկական փորձաքննություններ նշանակելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները տնտեսելուն:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica