close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանից լեհ քաղաքական գործչին առաջարկել են 50,000 ԱՄՆ դոլար՝ Ալիևի ռազմական հանցագործությունները քողարկելու համար

Աշխարհ

20 Հունվարի 2021, 15:06
 Ադրբեջանից լեհ քաղաքական գործչին առաջարկել են 50,000 ԱՄՆ դոլար՝ Ալիևի ռազմական հանցագործությունները քողարկելու համար

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը հայտարարել է, որ Ադրբեջանն իրեն առաջարկել է 50,000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրք չհրապարակելու համար։

Այս աղմկահարույց հայտարարությունը Բուչեկն արել է ֆեյսբուքյան իր էջում: Նա նաև տեղադրել է սքրինշոթ, որն ապացուցում է կաշառքի փորձը:

«Նախագահ Ալիևը, հավանաբար, լսել է իմ հրապարակման մասին: Ես առաջարկ ստացա չհրապարակել Ադրբեջանի՝ Արցախում հայերի դեմ իրականացրած ռազմական հանցագործությունները՝ 50 000 ԱՄՆ դոլարի դիմաց: Իմ պատասխանը Բաքվին՝ ԱԶԱՏԵԼ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ»,- հայտարարել է լեհ գործիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուչեկն ավարտել է իր Ալիևին Հաագայում դատելու համար սկսած ստորագրահավաքը՝ հավաքելով 100 հազարից ավելի ստորագրություն։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica