Սուրենյանը վարորդներին զգոն լինելու կոչ է անում
Հասարակություն

Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն»,- գրել է Սուրենյանը։