close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինքնակամ շինության օրինականացման համար մինչև հունվարի 31-ը դիմելու դեպքում կգործեն նախկին կադաստրային արժեքները

Հասարակություն

20 Հունվարի 2021, 15:18
 Ինքնակամ շինության օրինականացման համար մինչև հունվարի 31-ը դիմելու դեպքում կգործեն նախկին կադաստրային արժեքները

ԱԺ-ն այսօր՝ հունվարի 20-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Եթե ունեն ինքնակամ շինություններ, մինչև հունվարի 31-ը կարող են դիմել իրենց համայնքներին, դրական որոշման դեպքում իրենց համար կգործեն նախկին ցածր կադաստրային արժեքները: Երկրորդ՝ այն մարդիկ, որոնք ձեռք են բերել հողամաս հետագա վճարման պայմանով, եթե 2021 թվականի ընթացքում կատարեն վճարումները, իրենց համար կգործեն նախկին ցածր արժեքները»,- տեղեկացրեց Թունյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica