close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն. այսօր որոնումներ չեն իրականացվի

Արցախ

20 Հունվարի 2021, 11:46
 Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն. այսօր որոնումներ չեն իրականացվի

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների
ընթացքում Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել են 1247 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ չեն իրականացվելու: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ  իրենց մոտ հունվարի 20-ը սգո օր է (Սև հունվար): Չնայած տեղացած առատ ձյունը համեմատաբար կդժվարացնի զոհվածների աճյունների որոնումները, սակայն աշխատանքները, շարունակվելու են»,- մանրամասնեց  Թադևոսյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica