close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դա գաղտնի է պահվում․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Լավրովի՝ հայկական կողմից գերիների հստակ ցուցակ չներկայացնելու հայտարարության մասին․«Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

20 Հունվարի 2021, 08:15
 Դա գաղտնի է պահվում․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Լավրովի՝ հայկական կողմից գերիների հստակ ցուցակ չներկայացնելու հայտարարության մասին․«Ժողովուրդ»

«Ժողովուրդը» զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, որը վստահեցնում է, որ պատերազմից հետո Գյումրիի, Շիրակի ու ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիրը գերիների հարցն է։

֊Պատերազմի ավարտից հետո Դուք շր­ջե՞լ եք Գյումրիում, զրուցել եք բնակիչնե­րի հետ, ի՞նչ դիրքորոշում ունեն իշխա­նության նկատմամբ:

-Գյումրեցին ու մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, ինձ հակառակն են ասում՝ որևէ դեպքում որևէ կերպ մեր քաղաքա­կան թիմն ու վարչապետը չպետք է նա­հանջեն, և որևէ հրաժարականի մասին խոսք անգամ չպետք է լինի: Հակառակ դեպքում՝ կհամարեն, որ վարչապետը դա­վաճանում է իրենց: Ասեմ, որ Գյումրիում բավականին մեծ հարգանք և համակ­րանք ունի գործող իշխանությունը:

-Անգամ պատերազմի նման ելքից հետո՞:

-Պատերազմի ելքից հետո այսօր Գյում­րին, Շիրակի մարզն ու Հայաստանի Հանրապետությունն ունի թիվ մեկ խնդիր, դա գերիների հարցն է: Գերիների և անհետ կորածների հարցն է, որին բազմիցս անդ­րադարձել ենք: Ինչպես տեղյակ եք, գերի­ներից 62-ը հենց Շիրակի մարզից են, և օր առաջ պետք է ամեն ինչ անենք, որ տղաները վերադառնան իրենց տուն:

֊Ադբբեջանն ահաբեկիչներ է որակել գերիներին և բանտարկել: Նրանց խոս­քով՝  տղաները ոչ թե գերինեո են, այլ մար­դիկ, որոնք պատերազմից հետո փորձել են պատերազմական գործողություններ իրականացնել: Ի՞նչ եք անում դուք այս ուղղությամբ:

֊Ես Ադրբեջանի որակումները չեմ ու­զում մեկնաբանել: Համենայնդեպս, մեր կողմից վարչապետը բարձրաձայնեց և ամենաբարձր հարթակով հնչեցրեց այս հարցը: Բայց, ցավոք սրտի, այս փուլում բանակցությունները վերջնական արդ­յունքի չեն հասել, սակայն դրանք շարու­նակվում են նաև Ռուսաստանի կողմից:

-Լավրովի խոսքով՝ մենք հստակ ցուցակ չենք ներկայացրել: Ինչո՞ւ:

-Դա գաղտնի է պահվում: Մեր կողմից մեկնաբանություն եղավ: Եռակողմ բանակցությունների արդյունքում պետք է տղաներն օր առաջ վերադառնան:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica