close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բայդենը միգրացիոն ոլորտի բարենորոգումը կսկսի հունվարի 20-ին. The Washington Post

Քաղաքական

19 Հունվարի 2021, 23:28
 Բայդենը միգրացիոն ոլորտի բարենորոգումը կսկսի հունվարի 20-ին. The Washington Post

ԱՄՆ-ի ընտրված նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հունվարի 20-ին Կոնգրես կուղարկի օրենսդրական առաջարկություններ միգրացիոն ոլորտի բարենորոգման մասին: Հունվարի 18-ի երեկոյան այդ մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը:

Ինչպես նշում է հրատարակությունը, Բայդենը պաշտոնակալությունից հետո նուն օրն անմիջապես միգրացիոն օրենսդրության համապարփակ բարենորոգում կծավալի: Պլանավորվում է քաղաքացիության ստացման ութամյա շրջանի ներդրում առանց օրինական կարգավիճակի միգրանտների համար, ինչպես նաեւ փախստականների ընդունման բաժնեմասերի մեծացում:

Առաջարկվող փաթեթը կոչված է այդ թվում արմատախիլ անելու Կենտրոնական Ամերիկայի երկրներից միգրացիոն հոսքի պատճառները: Ութամյա պլանի համաձայն՝միլիոնավոր հայցորդներ հինգ տարով կստանան ժամանակավոր կարգավիճակ, այնուհետեւ կկարողանան հավակնել գրին-քարտի, եթե անցնեն անվտանգության տեսակետից ստուգումները եւ հարկեր վճարեն: Այդ պայմանները կատարելու դեպքում երեք տարի հետո թույլատրվում է տալ քաղաքացիության դիմում:

Նոր կանոնները կտարածվեն սոսկ այն հավակնորդների վրա, ովքեր ԱՄՆ-ի տարածքում են գտնվել 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Միգրանտների երեխաների պաշտպանության ծրագրի DACA (Deferred Action for Childhood Arrivals) մասնակիցները եւ տարերային աղետների ենթարկված երկրներից ժամանողները կարող են գրին-քարտի հայտ ներկայացնել անհապաղ: DACA ծրագիրը գործարկվել է 2012 թվականին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Դրա գործողությանը ենթակա է շուրջ 800 հազար մարդ, որոնց ԱՄՆ են բերել երեխաների հետ եւ որոնք երբեք օրինական ներգաղթային կարգավիճակ չեն ունեցել: Այն կոչված է այդ մարդկանց տալու ժամանակավոր պաշտպանություն արտաքսումից եւ ԱՄՆ-ում աշխատանքի թույլտվություն ստանալու հնարավորություն: 2017 թվականի սեպտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղյալ է հայտարարել ծրագիրը: Այդ որոշման դեմ հայցեր են հարուցել 15 նահանգներ, խոշոր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica