close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ՞ եղավ ամենաբարձր մակարդակով փողահարված հայկական թեստերի արտադրությունը

Քաղաքական

19 Հունվարի 2021, 22:52
 Ինչ՞ եղավ ամենաբարձր մակարդակով փողահարված հայկական թեստերի արտադրությունը

Հունվարի 14-ին Կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի շարքում կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը ավելի քան 2.5 միլիարդ դրամ է հատկացվել՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։

Ուշագրավ է, որ ծախսերն իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով։ «Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծախսերն իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով»,- գրված է որոշման մեջ: Գումարից 600 մլն դրամը նախատեսվում է օգտագործել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ին կատարված ծախսերը փոխհատուցելու համար»:

Մի կողմ թողնելով բանկային վճարային քարտի միջոցով կատարվելիք գնումների ռիսկերը, նշենք, որ գնված ապրանքների թվում են 100 հազար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստեր:

Դեռ 2020թ ապրիլի 6-ին Վարչապետը տեղեկացրեց, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ գործադիրը քննարկում է տեղական թեստերի արտադրության հարցը, և դրա համար արդեն 550 հազար դոլարի չափով հատկացում է կատարվելու:

Այնուհետև տեղեկություն տարածվեց, որ Կառավարությունը 100 հազար թեստ ստեղծելու համար ներդրել է մոտ 250 հազար ԱՄՆ դոլար, որը ծախսվել է անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու վրա: Մեկ թեստի արժեքը կազմելու էր 2․5-2․75 դոլար, այսինքն՝ 1200-1300 դրամ, իսկ ճշտության աստիճանը՝ 98-100%:

Թեստերն արտադրող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի 2020թ. սեպտեմբերին հնչեցրած խոսքով՝ հայկական արտադրության թեստերը որակապես չեն զիջում արտասահմանից ներկրվածներին. - «Փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ ոչ մի բանով չեն զիջում այն թեստերին, որոնք որ ձեռք են բերվել Հայաստանում»:

Եթե դա այդպես է, ապա անհասկանալի է, թե ինչու՞ չի շարունակվում տեղական թեստերի արտադրությունը, այլ դարձյալ գնվում են դրսից: Հայտարարվել էր, որ տեղական թեստերը մի քանի անգամ ավելի էժան են, քան չինական արտադրությանը: Ինչու՞ կառավարության ներդրումն ըստ էության արդյունավետ չի եղել և տեղական արտադրությունը չի զարգացվել, թեստի որակը՝ զգայունությունն ու սպեցիֆիկությունը չեն՞ համապատասխանել ներկայացվող պահանջներին, տեխնիկական խնդիրներ են՞ առաջացել, թե՞ այլ բնույթի հարցեր են պատճառ դարձել:

Նախարարությունը առ այսօր չի հրապարակել, թե ավելի քան 600 հազար իրականցված թեստավորման համար քանի թեստ է գնել, քանիսն է նվեր ստացել, քանիսն են եղել հայկական արտադրության և քանի թեստավորում են իրականացրել մասնավոր սեկտորի լաբորատորիաները իրենց թեստերով: Չկա տեղեկատվություն, թե կոնկրետ քանի թեստ իրականացվեց հայկական թեստերով, որ խմբերի շրջանում, ինչպիսի արդյունքներով:

Հիմա հարց. Ինչ՞ եղավ ամենաբարձր մակարդակով փողահարված հայկական թեստերի արտադրությունը, թե դա հերթական գերթանկարժեք PR ակցիան էր ընդամենը, որը դուրս գրվեց պետական բյուջեի հաշվին:

«Հակահամաճարակային ալյանս» նախաձեռնություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica