close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ կարծում, թե Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել․ Ռուզան Խաչատրյան

Քաղաքական

19 Հունվարի 2021, 15:50
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ կարծում, թե Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել․ Ռուզան Խաչատրյան

Ես չեմ կարծում, թե Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը, երբ ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, պատերազմի ժամանակ հրահանգներ է տվել գեներալներին:

Ինքը, լինելով պաշտպանության նախարարի կին, երբևէ եղե՞լ է հրամանատարական շտաբում կամ բունկերում՝ հարցին, Ս․ Օհանյանի կինը պատասխանեց՝ ես ինձ իրավունք չեմ վերապահում Աննա Հակոբյանի քայլերը վերլուծելու, քննադատելու կամ գովաբանելու: 

«Ես ցանկություն էլ չունեմ, որովհետեւ չեմ տիրապետում առաջնագծին,  խրամատավորմանը, քարտեզներին: Այնտեղ իրավունք ունեին լինել մարդիկ, որոնք տիրապետում են այդ ամենին: Ի՞նչ առաքելությամբ էր այդ տիկինն այնտեղ, ես չեմ կարող ասել»,-ասաց Ռուզաննա Խաչատրյանը:

Նա նշեց, որ կա ստույգ ինֆորմացիա, որ բոլոր գեներալները՝ այդ թվում Սեյրան Օհանյանը, չունեին իրավունք ղեկավարելու պատերազմական գործողությունները:

«Նաեւ կողքից, երբ զանգում էինք Ստեփանակերտ, ես գիտեմ, որ Սեյրան Օհանյանը, այնուամենայնիվ, վիրավորված լինելով, զսպել է իր մեջ այդ ցասումը եւ փորձել է Արայիկ Հարությունյանին օգնել օրենսդրական դաշտում, ինչ-որ կազմակերպչական հարցերում»,-ասաց Օհանյանի կինը:

Ումի՞ց է հրահանգ ստացել Սեյրան Օհանյանը՝ չմասնակցելու ռազմական գործողությունների ղեկավարմանը, Ռուզան Խաչատրյանը պատասխանեց, որ չէր ուզենա Սեյրան Օհանյանի անունից հայտարարություններ անել, որովհետեւ դա ճիշտ չէ, բայց գիտի, որ կոնկրետ Արայիկ Հարությունյանից եղել է զգուշացում, որ բունկեր մտնելու իրավունք չունի:

«Ինքը վիրավորվել է, հետո իր մեջ մարդկային ուժ է գտել, զանգահարել է եւ ասել՝ այնուամենայնիվ, ես մնում եմ: Սեյրան Օհանյանից բազմիցս լսել եմ, որ ասում էր՝ նորմալ է, որ զինվորն ուզում է գեներալ դառնալ, իսկ յուրաքանչյուր իսկական գեներալ իրավունք չունի զինվոր լինել: Ինքը մնացել է որպես զինվոր, մինչեւ վերջին վայրկյանը փորձել է պաշտպանել իր ուժերի սահմաններում: Ոչ ոք իրեն չի հրավիրել գնալ պատերազմ: Ինքը, որպես հասարակ ֆիդայի, մեկնել է: Իր վարորդ՝ հատուկ ծառայությունների մայոր Վահե Սիրունյանը զոհվել է, իր թիկնազորի պետը վիրավորվել է, իր տղան վիրավորվել է»,-ասաց Ռուզան Խաչատրյանը:

Խոսելով Շուշիի անկման մասին՝ Խուզան Խաչատրյանն ասաց՝ այս պատերազմի բոլոր հանգամանքները հետաքննվելու են։

«Մեր բոլոր պարտությունները, անկումները հետաքննության նյութ են: Բազմիցս Սեյրան Օհանյանի հետ, երբ թույլատրելիության սահմաններում զրույցներ են եղել, գիտեմ, որ անհասկանալի բաներ կան այդտեղ, որոնք պարզվելու են՝ ինչպես է եղել, հրահանգները ում կողմից են եղել»,-ասաց նա:

Ռուզան Խաչատրյանը նշեց, որ ինչ-որ բան եղավ, որն անհասկանալի էր, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի համար:

«Կոնկրետ եղավ Շուշիի հատվածում: Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 25 հազար զինվորի կյանք է փրկել, այսինքն մենք 25 հազար զինվոր ունեինք, ինչո՞ւ չէինք ինքնակազմակերպվում Ստեփանակերտում եւ պաշտպանվում: Ես իմ կարծիքն եմ ասում: Հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի եւ այս թուրքահպատակ իշխանությանը դուրս հրավիրի: Իմ մոտ տպավորություն է, որ Թուրքիան դատավարություն է անում Հայաստանի տարածքում»,-ասաց Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica