Հայրենիքի փրկության շարժումն այսօր Սյունիքի մարզ պլանավորած այց չի ունեցել. Ի. Սաղաթելյան
Քաղաքական

Մամուլում այսօր լուրեր տարածվեցին, թե Հայրենիքի փրկության շարժումն այսօր հանդիպումներ է նախաձեռնել Սյունիքի մարզում, և մի խումբ քաղաքացիներ իբրև թե փակել են ճանապարհը։
Yerkir.am-ը Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Շարժման ներկայացուցիչները և նրա առաջնորդ Վազգեն Մանուկյանը այցելել են Սյունիքի մարզ։