close
Եղանակը Երևանում
25 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Facebook-ը և Instagram-ը գրասենյակներ կբացեն Թուրքիայում

Տարածաշրջան

19 Հունվարի 2021, 11:01
 Facebook-ը և Instagram-ը գրասենյակներ կբացեն Թուրքիայում

Facebook-ը և Instagram-ը կկատարեն Թուրքիայի իշխանությունների`երկրում սոցիալական ցանցերի կարգավորման մասին օրենքի շրջանակներում ներկայացուցչություն ունենալու պահանջը: Այս մասին երկուշաբթի, հունվարի 18-ին, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայյանը:

«Գովազդի արգելքը մտցնելուց մեկ օր առաջ ես ուզում եմ մեր քաղաքացիներին տեղեկացնել լավ նորությունների մասին: Facebook-ը և Instagram-ը հայտարարել են, որ մեր երկրում ներկայացուցչություններ կբացեն` համաձայն 7253 (սոցիալական ցանցերի կարգավորման մասին) օրենքի, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից», - մեջբերում է նրան Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Խոսքը 2020 թվականի հուլիսին Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծի մասին է, համաձայն որի՝ ավելի քան 1 միլիոն օգտատեր ունեցող մեծ սոցիալական ցանցերը պետք է ներկայացուցչություն ունենան Թուրքիայում, որի ղեկավարը պետք է լինի Թուրքիայի քաղաքացի: Հանրապետությունում Facebook-ի և Instagram-ի օգտատերերի թիվը գերազանցում է 30 միլիոնը:

Նոյեմբերին այս սոցիալական ցանցերը, ինչպես նաև Twitter-ը, YouTube-ը, Periscope-ը և TikTok-ը, Թուրքիայի իշխանությունների կողմից տուգանվել էին 10 միլիոն թուրքական լիրայով (մոտ 1,2 միլիոն դոլար) ներկայացուցչությունները ժամանակին չբացելու համար:

Բացի այդ, ըստ օրենքի, վիրավորական և զրպարտիչ բնույթի հաղորդագրությունները կհեռացվեն առանց դատարանի որոշման երկօրյա ժամկետում: Ընկերությունները պարտավորվում են նաև երկրում պահել իրենց թուրք հաճախորդների բոլոր տվյալները:

Ռուսաստանում սոցիալական ցանցերի կողմից արգելված բովանդակությունը չջնջելու համար տուգանքները կներդրվեն 2021 թվականի փետրվարի 1-ից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica