close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրեն սատարելու դիմաց բանտից ազատել Գուրգեն Արսենյանի հանցագործ որդուն

Քաղաքական

19 Հունվարի 2021, 10:39
 Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրեն սատարելու դիմաց բանտից ազատել Գուրգեն Արսենյանի հանցագործ որդուն

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, որը վերջին շրջանում հաճախ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հետ, երեկ եղել է Հ1-ում, օրերս էլ հայտարարել է, թե ինքը պատրաստ է աջակցել Փաշինյանին։ Mediaport-ին հաջողվեց պարզել, որ աջակցության դիմաց Նիկոլ Փաշինյանը Արսենյանին խոստացել է բանտից ազատել նրա որդուն, որին հայրը կոչել է իր պատվին՝ Գուրգեն Արսենյան, ու թեև կրտսեր Արսենյանը 21 տարեկան է, բայց մի քանի անգամ հասցրել է դատապարտվել՝ տարբեր հանցագործությունների համար։ Վերջին մեղադրանքը նրան առաջադրվել է 2020թ. սեպտեմբերի 9-ին՝ տան աշխատողից բռնություն գործադրելու սպառնալիքով 20.000 դրամ պահանջելու և ստանալու համար։

Նշվում է, որ Արսենյանի որդին գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ, առհասարակ տառապում է թմրամոլությամբ։ Ավելի վաղ Արսենյանի որդուն մեղադրանք էր առաջադրվել Երևանի Աբովյան 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց կատարած խուլիգանության համար։ Իսկ նախքան այդ էլ Արսենյանի որդին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ զինվորական օրինախախտումների համար, դատապարտվել էր 7 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական պատիժ էր կիրառվել, և սահմանվել էր 1 տարի փորձաշրջան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica