close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարոնայք քաղաքական, ռազմական իշխանություն, իրավապահներ, քանի՞ պաշտոնյա է իր հանցագործ անգործության համար ենթարկվել պատասխանատվության. Լևոն Բաղդասարյան

Քաղաքական

18 Հունվարի 2021, 23:17
 Պարոնայք քաղաքական, ռազմական իշխանություն, իրավապահներ, քանի՞ պաշտոնյա է իր հանցագործ անգործության համար ենթարկվել պատասխանատվության. Լևոն Բաղդասարյան

Լև Գրուպ փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջը հրապարակել է գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի գրառումը.

«Պատերազմին, ընդ որում զինվորական կոմիսարիատի ծանուցմամբ մասնակցած զինծառայողներից դժգոհություններ կան, որ այդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվում։

Մասնավորապես, պայմանական մասնակցել է քառասուն օր, վճարում են հինգ օրվա համար, երբ համապատասխան փաստաթղթով երևում է քառասուն օր, կամ մի պետական հիմնարկից ուղարկում են այլ հիմնարկ, այդպես էլ խնդիրները թողնելով չլուծված։

Պարոնայք չինովնիկներ, կտրվեք ձեր բազկաթոռներից և կատարեք ձեր պարտավորությունները, հետո ինչ, որ անկախ ձեր կատարած աշխատանքի որակից ստանում եք և աշխատավարձ, և պարգեվավճար։

Պարոնայք քաղաքական, ռազմական իշխանություն, իրավապահներ, որտե՞ղ է ձեր հսկողությունը, քանի՞ պաշտոնյա է իր հանցագործ անգործության կամ յուրացման համար ենթարկվել պատասխանատվության։

Հազարավոր քաղաքացիներ պատերազմի սկսման իսկ պահից ձեր իսկ խնդրանք հորդորով, թողնելով ընտանիքը, մեկնեցին առաջնագիծ։ Այդ ընտանիքներից շատերն անգամ այդ օրերին հացի կարոտ են մնացել։

Արդյո՞ք սա այն խնդիրն է, որ իրավունքների խախտման հարցով պետք է դիմեն իրավապաշտպաններին։

 Հարկավոր է՝

 Ողջամիտ ժամկետում ապահովել նախատեսված վճարումները։

 Խնդիրներ առաջանալու դեպքում, օրինակ, տարբեր ռազմաճակատի հատվածներում իրականացրած ծառայության հանրագումարը որքա՞ն է կազմում, ապացուցման բեռը դնել ոչ թե զինվորի, այլ պաշտոնական հարցումներով ճշտել և ապահովել վերջնական վճարումը։

Ամենախիստ պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձին, ով իր վրա դրված պարտավորությունը թերի է կատարել, կամ արարքի մեջ կա Հհ քրեական օրենսգրքով նախատեսված արարք։

Պարոնայք պաշտոնյաներ, մինչ ձեր կոնտինգենտից շատերը պատերազմի օրերին համացանցային հաղթանակային դիֆերամբներ էիք ձոնում, այս որակը օրական ռեժիմով նայել է մահվան աչքերին ու մարտնչել իրենից մի քանի անգամ գերակշռող ոսոխի դեմ։

 Հարկավոր է իմանալ։ Երբ իշխանավորը, նրա լիազոր մարմինները չեն կատարում իրենց վրա դրված պարտավորությունները և առաջանում է իրավունքի տոտալ խախտում, որն այլևս հնարավոր չէ վերականգնել պետական գործիքակազմով, անձի մոտ կարող է ձևավորվել դիմադրության իրավունք՝ բխող բոլոր հետևանքներով։

Լևոն Բաղդասարյան

Գլխավոր տնօրեն»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica