close
Եղանակը Երևանում
7 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոշիկ էլ պիտի լիզեին պետության համար, էլ չասեմ` ինչեր, լավ չեն լիզել ուրեմն, որ հասանք այս վիճակին. Գրիգորի Այվազյան

Քաղաքական

18 Հունվարի 2021, 18:42
 Կոշիկ էլ պիտի լիզեին պետության համար, էլ չասեմ` ինչեր, լավ չեն լիզել ուրեմն, որ հասանք այս վիճակին. Գրիգորի Այվազյան

Հասարակության դիսկուրսը չպետք է լինի՝ ով ում կոշիկներն է լիզել: Արտաքին քաղաքականության մեջ, պետության շահի համար ե՛ւ կոշիկը պետք է լիզեին, չեմ ասում՝ էլ ինչ բաներ: Երեւի թե լավ չէին լիզել համապատասխան մարդկանց կոշիկները, որ հասել ենք այս իրավիճակին: Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

«Պատերազմի վտանգը անցյալում չէ: Այս օրերին թուրք-ադրբեջանական նոր զինավարժություններ են սկսվելու, հիշու՞մ ենք ինչով են ավարտվել նախկին զինավարժությունները: Մենք զգուշացնում էինք, որ դրանք քողարկում են պատրաստվող ագրեսիան: Ո՞վ է լսում, ասողին լսող է պետք»,-ընդգծում է ադրբեջանագետը:

Այվազյանի խոսքով՝ հասարակությանը մոլորության մեջ են գցում, երբ ասում են, որ Մոսկվայում Նախիջեւանի մասին խոսակցություններ չեն շոշափվել, եւ որ օրակարգում քննարկվել են բացառապես ճանապարհների ապաշրջափակմանը եւ տնտեսությանը առնչվող հարցեր:

 «Թո՛ղ հեքիաթներ չպատմեն բարձր ամբիոններից, թե սահմաններ են բացվելու, ապրանքներ են բերվելու: Նախ՝ զինվորականներին ազատեք, տեսնենք՝ ոնց եք ազատում: Կամ՝ դուք Ալիեւի հռետորաբանությունը տեսնու՞մ եք, ասում է. «Իմ երկաթյա բռունցքով ձեր գլխներին կտամ»: Այս ֆոնին ասում են՝ սահմանները բացենք: Այո, թող բացեն, ու ովքեր ասում են՝ շատ լավ է լինելու, ուզում եմ՝ հենց այդ գնացքը լցվեն եւ դեպի Երեւան-Բաքու մեկնող առաջին ուղեւորները նրանք լինեն: Բոլորի «պոչերը» երեւում են՝ ով, ինչ է անում: Մեր թիկունքից փորձում են դանակ խրել…»:

Ադրբեջանագետը անդրադարձավ նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այն հայտարարությանը, թե ինքը հետադիմական ու վնասակար է համարում մեր կորցրած տարածքները պատերազմի միջոցով հետ բերելու մտածողությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 Լիանա Սարգսյան

Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica