close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալավերդիում ներդրվել է 77 միլիոն 450 հազար դրամ, սպասվում է ևս 54 միլիոնի ներդրում. ՀՏԶՀ

Հասարակություն

18 Հունվարի 2021, 16:55
 Ալավերդիում ներդրվել է 77 միլիոն 450 հազար դրամ, սպասվում է ևս 54 միլիոնի ներդրում. ՀՏԶՀ

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Ալավերդի քաղաքը 2020 թվականի վերջին երկու ամիսների ընթացքում ստացել է մեկ մեխանիկական գութան, մեկ ինքնաթափ մեքենա, 1 տրակտոր, մեկական խոտահավաք, խոտհնձիչ, խոտի մամլիչ, աղբամաններ։

2020-ի ընթացքում Ալավերդիում ներդրվել է 43 միլիոն 245 հազար դրամ։ Այս տարի համայնք է մատակարարվել 34 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ 1 էքսկավատոր։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է Ալավերդի հացնել նաև մեկական մարդատար ՈւԱԶ, միկրոավտոբուս ու աղբատար մեքենա. նախատեսվող ներդրումը կազմում է 54 միլիոն 670 հազար դրամ։ Այսքանով, սակայն, ծրագիրը չի ավարտվում։ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, կառավարության, համաշխարհային բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica