Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ. Աշոտյան
Քաղաքական
18 Հունվարի 2021, 14:58

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր:
1. Լավրովը փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար նախ եղել է հայկական կողմի մեղավորությունը, որն ի սկզբանե չէր ներկայացրել իր քաղաքացիների ամբողջական ցուցակը: Սա ապացուցում է այն գնահատականը, որ գործող վարչակազմը լրջորեն և սրտացավ չի զբաղվել այս խնդրով:
2. Խոսելով նոյեմբերի 9-ից հետո Հադրութի շրջանում ռազմագերի դարձած մեր 62 տղաների մասին՝ ակնհայտ ընդգծվեց ադրբեջանական կողմի մանիպուլյատիվ և առևտրային մոտեցումը ռազմագերիների փոխանակման հարցում: Հուսադրող է, որ Լավրովի կարծիքով այնուհանդերձ կողմերը պիտի վերադառնան “բոլորը բոլորի դիմաց” սկզբունքին:
3. Հադրութում գերի ընկած մեր տղաների հետ կապված այնուհանդերձ կրկին ակնհայտ է հայկական կապիտուլյանտների անմեղսունակությունը, ինչի պատճառով այդպես էլ պարզ չի դառնում, ինչ հիմքով են զինադադարից հետո երկու հայկական գյուղերն անցել Ադրբեջանին, ինչի հետևանքով մեր զինվորականներն հայտնվել են գերության մեջ և շահարկվում են Ալիևի կողմից: Մանավանդ, հաշվի առնելով, որ այդ գյուղերը մեկ օրով ընդրկվեցին ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության քարտեզում:
4. Լավրովը վերահաստատեց նաև ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Պոպովի հայտարարության մեջ տեղ գտած Լաչինի միջանցքին վերաբերող գնահատականները:
5. Միաժամանակ հայկական դավաճանական ոհմակի պատճառով նոյեմբերի 9-ից հետո Լաչինի միջանցքի և Սյունիքով դեպի Նախիջևան բացվելիք ճանապարհների միջև միջազգային ընկալման մեջ փաստացի անալոգիաներ են տարվում և դրվում է հավասարության նշան, ինչը երբեք մինչ այդ չի եղել:
6. Լավրովը նաև մեկ այլ, խիստ ուշագրավ հայտարարություն արեց: Նա ուղիղ տեքստով 44-օրյա պատերազմի նախադրյալներից մեկը դիտարկեց գործող իշխանությունների անհավասարակշիռ և պոպուլիստական հայտարարությունները՝ բանակցային գործընթացի տրամաբանությունից դուրս, ինչը նպաստեց պատերազմին: Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին նման պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ:
7. Հուսադրող է, որ Արցախի կարգավիճակի հարցը վերահաստատվում է որպես ապագա բանակցությունների հիմնահարց, այն էլ՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, ինչի մասին ՌԴ ԱԳ նախարարը նույնպես երկու անգամ շեշտեց:
Փաստենք, որ Արցախի և Հայաստանի ապագային վերաբերող հիմնահարցերն այնքան շատ են ու ճակատագրական, որ ակնհայտ է մեզ այս օրն հասցրած դավադիրների ոհմակից անհապաղ ազատվելու գերխնդիրը»:
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
24 Փետրվարի 2021, 16:05
24 Փետրվարի 2021, 15:21
24 Փետրվարի 2021, 20:14
24 Փետրվարի 2021, 17:47
24 Փետրվարի 2021, 16:02
24 Փետրվարի 2021, 19:15
24 Փետրվարի 2021, 17:24
24 Փետրվարի 2021, 14:06
24 Փետրվարի 2021, 13:14
24 Փետրվարի 2021, 15:35
24 Փետրվարի 2021, 16:46
24 Փետրվարի 2021, 18:16
18 Փետրվարի 2021, 17:39
24 Փետրվարի 2021, 16:05
24 Փետրվարի 2021, 15:21
21 Փետրվարի 2021, 21:30
22 Փետրվարի 2021, 15:09
23 Փետրվարի 2021, 21:15
23 Փետրվարի 2021, 22:29
18 Փետրվարի 2021, 12:07
22 Փետրվարի 2021, 23:04
24 Փետրվարի 2021, 20:14
24 Փետրվարի 2021, 17:47
18 Փետրվարի 2021, 13:35
27 Հունվարի 2021, 08:50
27 Հունվարի 2021, 12:55
26 Հունվարի 2021, 19:46
14 Փետրվարի 2021, 12:11
27 Հունվարի 2021, 12:01
31 Հունվարի 2021, 11:24
7 Փետրվարի 2021, 14:50
28 Հունվարի 2021, 12:51
30 Հունվարի 2021, 14:04
26 Հունվարի 2021, 21:14
2 Փետրվարի 2021, 17:11
18 Փետրվարի 2021, 17:39
25 Փետրվարի 2021, 00:02Հանրապետության տարածքում փետրվարի 25-ի գիշերը սպասվում է ...
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
24 Փետրվարի 2021, 23:35Աղավնոյի կարգավիճակը շարունակում է մնալ անորոշ
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
16 Փետրվարի 2021, 17:19Իշխանությունը «Անասնաֆերմա»-ից անցել է «1984»-ին
24 Փետրվարի 2021, 17:21Բիթլիսում և Սղերդում թուրքերը սկսել են «Էրեն» գործողությա...
13 Հոկտեմբերի 2020, 15:46«Թուրք երեխաների առևանգում և բռնի քրիստոնեացում»-ը` թուրք...
22 Նոյեմբերի 2019, 17:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...