close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հ2-ի հայտարարությունը հեռուստաընկերությանը եթերից զրկելու մասին

Հասարակություն

18 Հունվարի 2021, 14:51
 Հ2-ի հայտարարությունը հեռուստաընկերությանը եթերից զրկելու մասին

Հայկական երկրորդ հեռուստաալիքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի հեռուստադիտողներ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից, հետևաբար հունվարի 21-ից սկսած ալեհավաքի միջոցով այլևս չեք կարողանալու դիտել մեր հաղորդումները: Մեր հեռուստաընկերությունը համարում է այս որոշումը ոչ իրավաչափ և խտրական և բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար: Մինչ այդ Հայկական երկրորդի հաղորդումները հունվարի 21-ից սկսած կարող եք դիտել միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են օրինակ, U-com-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը:

Մեզ կարող եք հետևել նաև հ2-ի YouTube-յան ալիքի և ֆեյսբուքյան էջի միջոցով»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica