close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը գերիների ցուցակը չի ներկայացրել անմիջապես ու ամբողջությամբ. գերիների թիվը 62-ից ավելի է. Լավրով

Աշխարհ

18 Հունվարի 2021, 14:59
 Հայաստանը գերիների ցուցակը չի ներկայացրել անմիջապես ու ամբողջությամբ. գերիների թիվը 62-ից ավելի է. Լավրով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը ներկայումս ճշտում են ռազմագերիների փոխանակման ցուցակները Ղարաբաղում հակամարտությունից հետո: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ սկզբում անհրաժեշտ էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կազմեին անհայտ կորածների ցուցակները, որոնց ցանկանում են ազատել գերությունից, և այդ հարցում հայկական կողմն ամենամեծ խնդիրներն ուներ: «Ադրբեջանը տվեց այդ ցուցակները, և դրանք աննշան էին, և բոլորը, ովքեր նշված էին ադրբեջանական ցուցակներում, ոչ անմիջապես, բայց վերադարձվեցին: Այլևս իրավիճակներ չեն եղել անհետացածների, ձերբակալվածների, Ադրբեջանի կողմից պահվող անձանց հետ»,- բացատրել է ՌԴ նախարարը:

Նա հիշեցրել է, որ հայկական կողմից ցուցակները չեն տրամադրվել անմիջապես և ամբողջությամբ, և արդյունքում տեղի են ունեցել նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձություններին մասնակցածների փոխանակումներ: «Բայց հիմա գլխավորը այն հարցն է, որն առաջացել է արդեն դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ նոյեմբերի վերջին այնտեղ ուղարկվեց հայ զորակոչիկների մի մեծ խումբ: Եվ նրանք՝ 62 մարդ, գերեվարվեցին մեկ շաբաթից՝  դեկտեմբերի սկզբի տասը օր»,- նշել է Լավրովը:

Ադրբեջանական կողմը, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, այդ փուլում հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ ուղարկվել են այս տարածքում զինադադարի հայտարարումից և բոլոր ռազմական գործողությունների ավարտից հետո, պետք է դիտարկվեն որպես առանձին ընթացակարգ, այլ ոչ թե նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակներում։

«Մենք, այնուամենայնիվ, դեռ կարևորում ենք, որ այս հարցը փակվի՝ առաջնորդվելով «Բոլորին բոլորի համար» սկզբունքով: Ես խոսեցի Հայաստանի արտգործնախարարի հետ`փորձելով հստակեցնել թվաքանակը, բայց պարզվեց որ այժմ նրանք շատ ավելին են, քան 62-ը։ Եվ հիմա մեր զինված ուժերը կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետ: Այս ցուցակներն արդեն ստուգվում են՝ հասկանալու համար, թե որտեղ կարող են լինել այդ մարդիկ»,- շեշտել է Լավրովը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica