close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կռիվ էր պետք՝ արել ենք, բահ վերցրած աշխատել էր պետք՝ արել ենք․ «Հանուն Հադրութի» ՀԿ հիմնադիր համագումարի շեշտադրումները

Քաղաքական

18 Հունվարի 2021, 12:56
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կռիվ էր պետք՝ արել ենք, բահ վերցրած աշխատել էր պետք՝ արել ենք․ «Հանուն Հադրութի» ՀԿ հիմնադիր համագումարի շեշտադրումները

Մենք ի՞նչը չենք արել լավ ապրելու համար․ կռիվ էր պետք՝ արել ենք, բահ վերցրած աշխատել էր պետք՝ արել ենք, գրիչ վերցրած գիտություն կամ դպրոց սարքել էր պետք՝ արել ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախաձեռնող խմբի անդամ Լևոն Հայրյանը՝ ՀԿ-ի հիմնադիր համագումարի ժամանակ։

«Մենք այսօր մեր ձայնը չենք բարձրացնում մենակ Հադրութի համար, մեր ձայնը բարձրացնում ենք ամբողջ հայ աշխարհի համար»,-վստահեցրեց նա։

Լևոն Հայրյանը նկատեց, որ այսօր իրավիճակը անմխիթար է նաև Ադրբեջանին քաղաքական զրույցի բերելու հարցում, ինչի վկայությունը Արցախի ԱԱԽ նախագահ Վիտալի Բալասանյանի հայտարարությունն է, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Ադրբեջանն անընդհատ առաջ է գալիս։

«Չգիտես՝ ծիծաղես, թե լաց լինես, որ Ալիևը բռունցք է ցույց տալիս մեր ժողովրդին։ Սա էլ համբերելու բան չի»,-ասաց նա։

Համագումարին մասնակցում են ոչ միայն Հադրութից տեղահանված քաղաքացիներ, այլև պետական պաշտոնյաներ, ադրբեջանահայերի իրավունքների պաշտպանության կազմակերպության ներկայացուցիչներ։

Լևոն Հայրյանը նշեց, որ այնպես չի, որ իրենք մոռացության են մատնված, բայց իրենց ակտիվությունից շատ մեծ բան է կախված հետագայում։

Նա նկատեց, որ Հայաստանը և Արցախը փորձեցին հրադադարը օգտագործել պատերազմից տուժած տնտեսության վերականգնման համար, Արցախի գյուղերում նոր-նոր սկսել էին տներ կառուցել, բայց պատերազմը եկավ, դա էլ վերացրեց։

Արցախը, նրա խոսքով, ստիպված էր իր սակավ բյուջեն տրամադրել ոչ թե տնտեսության զարգացմանը, այլև բանակը զինելուն և անվտանգության հարցերը լուծելուն, քանի որ Ադրբեջանը անընդհատ խախտում էր հրադադարը։ Սա այդպես էլ պատշաճ գնահատական չստացավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, այդ պատճառով էլ վերածվեց լայնամասշտաբ պատերազմի։

Լևոն Հայրյանը խոսեց Ադրբեջանում հայերի պարբերական ջարդերի մասին, ինչպես նաև ԽՄ ժամանակ զանգվածային աքսորների։ Ազգային ազատագրական պայքարի արդյունքում, ըստ նրա, կերտվեց սեփական պետություն, որը սվիններով ընդունեցին թուրք և ռուս ռեժիմների գաղափարախոսները և չներեցին ազատատենչ ժողովրդին։

Լևոն Հայրյանի համոզմամբ՝ 2020 թ.-ին քաղաքական կեղտոտ առևտրի հետևանքով ստորագրվեց նոյեմբերի 9-ի կապիտուլյատիվ հայտարարությունը, որի հետևանքով Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանի բնակիչները զրկվեցին հայրենիքից և հայրենիքում ապրելու ու արարելու՝ մարդկային պարզ իրավունքներից։

Հայկական կողմին, նրա խոսքով, պարտադրեցին 3 պատերազմ և հետպատերազմական վերականգնման իրավիճակ, որը, հաճախ, շատ ավելի ահավոր է, քան բուն պատերազմը։

70-80 տարեկան մարդիկ 5 պատերազմ են տեսել, ասաց Լևոն Հայրյանը, այս տարածաշրջանը վերջ ի վերջո պիտի փոխվի՞, թե՞ ոչ։

«Մեր ձայնը պետք է վճռական բարձրացնենք համաշխարհային տերությունների՝ բոլորի, առաջ, որ այս պատերազմական քաղաքականությունը փոխվի, հասկացնենք, որ մենք իրավունք ունենք ապրելու»,-նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախաձեռնող խմբի անդամ Լևոն Հայրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica