ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա. «Իմ քայլը» լքած պատգամավոր
Քաղաքական

Հեղափոխության թիմ մեկ օրակարգը եղել է սոցիալական արդարության վերականգնումը, ինչը տեղի չի ունեցել. հայտարարել է «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Իշխանությունը չկատարեց այն, ինչ հռչակել էր: Սակայն այսօր, երբ ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, դա ոչ թե նախևառաջ այդ օրակարգը չսպասարկելու համար եմ ասում, այլ ասում եմ պատերազմը պարտվելու համար:
Պարտված ղեկավարը չի կարող բանակցությունները շարունակել արժանապատվորեն»,- ասել է նա՝ հավելելով, որ թիմ մեկ պատասխանատուն ու թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։