close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար

Հասարակություն

16 Հունվարի 2021, 16:56
 Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար

Հայազգի Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար: Այս մասին տեղեկացնում է buildbackbetter.gov կայքը:

Հայկ Հաջինազարյանը վերջերս աշխատել է Արևմտյան Փենսիլվանիայում Բայդենի քարոզարշավի մամուլի քարտուղար, իսկ մինչ այդ նույն քարոզարշավում համակարգել է հաղորդակցությունը Նյու Հեմփշիրում, Նևադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում:

Նախքան քարոզարշավին միանալը, նա աշխատում էր Կապիտոլիումում, նախ որպես Ինդիանայից սենատոր Ջո Դոնելիի մամուլի քարտուղար, իսկ հետո որպես Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ:

Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica