close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում․ Politik.am

Հասարակություն

16 Հունվարի 2021, 15:24
 Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Երեկ Գյումրի ժամանած ընդդիմադիրներին՝ Վազգեն Մանուկյանի գլխավորթյամբ Շիրակի մարզի Ազատան գյուղի մոտ դիմավորեցին Հայաստանի վարչապետի կողմնակիցների մի 50 հոգանոց խմբակ ու նպատակ էին դրել թույլ չտալ ընդդիմադիրներին հասնել Գյումրի, որը նրանց մոտ չստացվեց:

Շատերին հետաքրքեց, թե գյումրեցիների անունից հանդես եկող իշխանամետներն ովքեր էին: Այդ շոուի կազմակերպիչը գյումրեցիների հայտնի անհաջողակ երգիչ, անհաջողակ պրոդյուսեր, անհաջողակ բիզնեսմեն և Մուշուրբա «վաճառող», Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կամակատար Արտյոմ Թումանյան է, ով ինչպես երևում է Շիրակի մարզում ձևավորել է Երևանում գործող «Հեղափոխականների պահապանների» խմբավորման  նման մի կառույց, որը ամեն տեղ փորձում է աչքի ընկնել Փաշինյանի դեմ տեղի ունեցող ակցիաների ժամանակ:

Դա շատ հեշտ կարելի է բացահայտել: Երեկվա ակցիա մասնակիցներից մեկը 2020 թ-ի դեկտեմբերի 14-ին ագրեսիվորեն հարձակվեց  Գյումրիի Սայաթ Նովա փողոցում Փաշինյանի դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցների վրա, ինչպես նաև վիարվորանքներ ուղղեց Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի հասցեին:

Երեկվա մասնակիցներից մեկն էլ, ով գյումրեցիների անունից էր կրկին հանդես գալիս դեկտեմբերի 18-ի Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկի փակողներից մեկն էր, ով լրագրողներին մեղադրում էր Նիկոլի դեմ ռեպորտաժներն «ապամոնտաժելու» մեջ։ Գյումրեցիների անունից ամենաակտիվ մասնակիցներից էր նաև Ազատանի նախկին գյուղապետ Կարուշ Ազարյանը, ով նպատակ ունի իր որդու կնոջ քրոջ ամուսնուն՝ Ոսկանյան Սեյրանին, ով երեկ ևս աչքի ընկավ իր ակտիվությամբ և խուլիգանական արարքներով հրահրեց բախում, դարձնել Ազատանի գյուղապետ:

Ըստ Գյումրիում տարածված լուրերի այս «բանդայի» հովանավորյալներն են հանրաճանաչ Անդրանիկ Քոչարյանը, որին գյումրեցիներն անվանում են «հրեշ» Անդո, նրա ընկերը՝ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը և ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ովքեր ցանկանում է Նիկոլի «սմատրաշիները» դառնալ Շիրակի մարզում և որոշել գործող վարչակարգի կադրային քաղաքականությունը: Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում «only business nothing personal»։ Իմքայլականներն էլ իրենց անձնական դիրքերի, ֆինանսական եկամուտներից ելնելով են ընդդիմության դեմ էժան ակցիաներ կազմակերպում»։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica