Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Փաշինյանի ու Ալիևի հետ գագաթնաժողովի արդյունքները
Քաղաքական

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի թեմաներից մեկը ԼՂ կարգավորման գործընթացին նվիրված՝ ՌԴ-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովի արդյունքներն էին: Այս մասին ուրբաթ հաղորդել է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 11-ին կայացած եռակողմ բանակցությունների արդյունքների մասին»,- ասվում է հայտարարության մեջ: