close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը չգիտի, թե ինչի համար է եկել պաշտոնի. Կարեն Վրթանեսյան

Քաղաքական

15 Հունվարի 2021, 16:58
 Պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը չգիտի, թե ինչի համար է եկել պաշտոնի. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշեցնեմ, որ մոտ 2 ամիս անպաշտպանության նախարարությունը փոխնախարարներ չուներ (թեպետ թվում էր, թե ջախջախիչ պարտություն կրած երկրում պաշտպանության նախարարության և զինված ուժերի արագ վերականգնումը պետք է թիվ մեկ խնդիրը լիներ)։

2 ամիս անց նշանակում են մեկ փոխնախարարի՝ մարդու, որը ոստիկանապետի պաշտոնում իր գործը խայտառակ տապալել է և պաշտոնից ազատվել (Սևանի ջարդը, կարծում եմ, չեք մոռացել դեռ)։

Նշանակումից 4 օր անց անպաշտպանության նորանշանակ փոխնախարարին հարցնում են, թե որ ոլորտների պատասխանատուն է լինելու։

Պատասխանում է. «Ես այս պահին դեռևս հստակ տեղեկություն չունեմ, թե որ ոլորտներն են հստակ իմ կողմից համակարգվելու, ոլորտային կարգավորումները դեռ այս պահին տրված չեն, ծանոթանում եմ ՊՆ այն խդիրներին, որոնք ես կարող եմ ճիշտ ընկալել ու արդյունավետ կիրառել»։

Պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը չգիտի, թե ինչի համար է եկել պաշտոնի։ Ու խոստովանում է, որ իրեն բերել են, ասել. «Տես ըդտեղ ինչ կա, որ ոտքիդ չես գցի, վերցրու»։ Ինքն էլ տենց անշտապ բզբզում է, մինչև տեսնի, թե ՊՆ-ում ինչ գործ կա, որ իր խելքի բանն է։

Հարգելի լրագրողներ, երբ ինձ հարցնում եք. «Ի՞նչ պիտի անի պաշտպանության նախարարությունը, որպեսզի բանակն արագ ոտքի կանգնի», «Առաջնահերթ ո՞ր քայլերը պետք է արվեն», «Ինչքա՞ն ժամանակում հնարավոր կլինի վերականգնել զինված ուժերի մարտական ներուժը» և այլն, և այլն...

Դուք հասկանում եք, չէ՞, որ ուղղակի անիմաստ են ձեր այս հարցերը, երբ նախարարության ղեկավարներին նշանակում են ուսապարկի սկզբունքով. «Էս աթոռին ուսապարկս դնեմ, որ իմանան զբաղված է, ուրիշ մարդ չնստի»։

Հասկանո՞ւմ եք, որ քանի դեռ պաշտպանության նախարարության ղեկավարությունը «ուսապարկերից», կամ ավելի ճիշտ՝ «վեշմեշոկներից» է կազմված, մենք ունենալու ենք անպաշտպանության նախարարություն։

Ու որ Հայաստանի անպաշտպանությունը ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանի հետևողական ու կանխամտածված գործունեության արդյունք է»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica