close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիարբեքիրում ջնջվում են հրեաների վերջին հետքերը

Տարածաշրջան

15 Հունվարի 2021, 14:50
 Դիարբեքիրում ջնջվում են հրեաների վերջին հետքերը

Դիարբեքիր նահանգի Ջերմիկ (թուրք անվանումը՝ Չերմիկ) գավառակի՝ 14-րդ դարից մնացած քաղաքում հրեաների վերջին հետքերը կրող պատմական սինագոգը, կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվելու հետևանքով, կանգնած է ոչնչանալու վտանգի առաջ։

Այդ մասին, Akunq.net-ի հաղորդմամբ, հաղորդում է թուրքական «Ենի Յաշամ» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ Ջերմիկում ժամանակին հոծ թվով հրեա բնակչություն է եղել։ Այսպես, 1848 թ․ Ջերմիկ այցելած խախամ Բենջամինի վկայությամբ՝ այդ տարի այստեղ 100 ընտանիքից բաղկացած հրեա համայնք էր ապրում։

Հայտնի է, որ Դիարբեքիրում կառուցված է եղել 2 սինագոգ, մեկը՝ Ջերմիկում, իսկ մյուսը՝ Սուրի Արաբ Շեյխ թաղամասում։ Վերջինս լիովին ոչնչացել է 2015 թ․ տեղի ունեցած թուրք-քրդական ընդհարումների ժամանակ։ Ինչ վերաբերում է Ջերմիկում առայժմ պահպանվող սինագոգին, ապա այն ևս անհետանալու վտանգի տակ է։ Սույն շրջանում ապրող հրեաների արտագաղթից հետո ճակատագրի քմահաճույքին թողնված այս սինագոգը ներկայում որպես պահեստ է օգտագործվում։ Սինագոգի մուտքի մոտ եբրայերենով մի արձանագրություն կա։

Ներկայում համայնք չունեցող այս սինագոգը 2002 թ․ փետրվարի 14-ին, որպես «մշակութային հարստություն, արձանագրվել է Դիարբեքիրի մշակութային և բնական հարստությունների պահպանման խորհրդի տնօրինության կողմից։ Ինչպես ահազանգում է թուրքական լրատվամիջոցը, ահրաժեշտ միջոցներ չձեռնարկվելու դեպքում սինագոգը լիովին կջնջվի երկրի երեսից։

https://yeniyasamgazetesi.com/diyarbakirda-yahudilere-ait-son-izler-de-siliniyor/

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica