close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի քաղաքական «տամպոն» գեներալը․ Օնիկ Գասպարյանի անփառունակ քայլը. Politik.am

Քաղաքական

15 Հունվարի 2021, 15:16
 Փաշինյանի քաղաքական «տամպոն» գեներալը․ Օնիկ Գասպարյանի անփառունակ քայլը. Politik.am

Politik.am-ը գրում է. «Ընդդիմադիր քաղաքական դաշտը, հասարակության լայն հատվածը մշտապես խուսափում է արձանագրված պարտության մեջ բանակի հրամանատարական կազմի «փայի» հիշատակումից, բայց հիմա ժամանակն է ասել այն, ինչ կա առանց սեթևեթանքի։

Բանակի հրամանատարական կազմը, առավելապես Գլխավոր շտաբը նույնքան մեղավոր են այս պարտության մեջ, որքան որ քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ ԳՇ-ում սխալների գլխավոր պատասխանատուն էլ պետ Օնիկ Գասպարյանն է։

Առաջին հայացքից թվում, թե Օնիկ Գասպարյանը բարոյական և առաքինի զինվորական է, բայց դա միայն առաջին հայացքից։ Եթե պատերազմի խայտառակ ավարտից անմիջապես հետո տպավորություն էր, թե նա կապ չունի տեղի ունեցած անօրինականությունների, կոռուպցիոն գնումների և բանակը թուլացնելու գործընթացի հետ, ապա հիմա ամեն բան պարզ է։ Այդ օրերին ԳՇ պետին արդարացնողներն ասում էին, որ նա միայն բանակը չկազմաքանդելու համար է մնում Փաշինյանի կողքին և որ կարճ ժամանակում հրաժարական կտա ու կասի ճշմարտությունը, որը մեզ կանգնեցրել է պարտության առաջ։

Ի հեճուկս Գասպարյանի պաշտպանների, նա ապացուցեց, որ իրականում նույնքան մեղավոր է, որքան Փաշինյանը, իսկ որպես զինվորական երդում տված անձ` գուցե ավելի մեղավոր է։ Գասպարյանն իր վրա վերցրեց Փաշինյանի քաղաքական «տամպոնի» դերակատարումը ու մոլորեցնելով հանրությանն ու ընդդիմադիրներին՝ ժամանակ ձգեց, որպեսզի Փաշինյանը կարողանա ամրանալ։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո նա ընդդիմադիր առաջնորդներին և պարտության հետ չհամակերպվող զինվորականներին վստահեցրել էր, որ այս ամենի համար պատասխան է պահանջելու Փաշինյանից, միայն թե խնդրել էր մի քանի օր քայլեր չձեռնարկել։ Հենց այդ մի քանի օրն էին, որ հնարավորություն տվեցին Փաշինյանին և իր դրսի պատվիրատուներին մեդիատեռորի, ուժային կառույցների ճնշումների արդյունքում կոտրել հանրային ցասման ալիքը։

Փաստորեն Օնիկ Գասպարյանը օգտագործեց իր զինվորական պատիվը, գեներալի կոչումը և սպայի երդման արժեքը ու ստով պահեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Հենց այս իմաստով է, որ նա կատարեց «տամպոնի» դերակատարումը` իր վրա վերցնելով Փաշինյանի քայլերի արդյունքում առաջացած կեղտը։ 

Բայց Գասպարյանը մոլորության մեջ է։ Պատմության մեջ չի եղել դեպք, երբ «տամպոնը» մեկանգամյա օգտագործման չլինի։ Իր ժամանակն էլ գալու է, և ինչպես արժանի է անարժանին՝ նա կգնա հազարավոր զինվորների արյունը իր ձեռքերին ու կապրի իր անպատիվ կյանքի մնացյալ օրերը մարդկային թշվառության մեջ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica