close
Եղանակը Երևանում
7 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի կուսակցությունը քննադատել է Twitter-ին՝ քրդական PYD-ի ներկայացուցիչներին «ստուգված հաշվի» նշաններ տալու համար

Տարածաշրջան

15 Հունվարի 2021, 16:37
 Էրդողանի կուսակցությունը քննադատել է Twitter-ին՝  քրդական PYD-ի ներկայացուցիչներին «ստուգված հաշվի» նշաններ տալու համար

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը քննադատել է Twitter-ին`Սիրիայի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) առաջնորդներին, որոնց Անկարան համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ճյուղը, կապույտ՝ «ստուգված հաշվի» նշաններ տրամադրելու համար. հայտնում է Sabah-ը:

Չելիքը, խոսելով լրագրողների հետ մայրաքաղաք Անկարայում կայացած կուսակցության նիստից հետո, ասել է, որ Twitter-ը Կիպրոսի թուրք ղեկավարներին կապույտ նշաններ չի տրամադրում, բայց դա անում է «PYD ահաբեկիչների» առաջնորդների համար:

«Ինչի՞ հիման վրա եք ձևացնում, որ չեք ճանաչում Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը: Դուք Միավորված ազգերի կազմակերպություն, Եվրամիություն կամ որևէ այլ երկիր չեք: Ինչո՞ւ եք թույլ տալիս ահաբեկչական քարոզչություն՝ PYD ահաբեկչական խմբավորման առաջնորդ Մազլում Քոբանիին տրամադրելով կապույտ նշանը: Հետևաբար, այս հարթակները պետք է օբյեկտիվորեն կարգավորվեն: Տվյալների նկատմամբ ինքնիշխանությունը և տվյալների փոխանակման հարցն ազգային ինքնիշխանության խնդիր են», - շեշտել է նա:

Twitter-ի կապույտ նշանը մարդկանց հնարավորություն է տալիս իմանալու, որ հանրային հաշիվն իսկական է:

Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica