close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ առևտրի նախարարությունը Ռուսաստանին «թշնամական պետություն» է հայտարարել

Աշխարհ

15 Հունվարի 2021, 15:06
 ԱՄՆ առևտրի նախարարությունը Ռուսաստանին «թշնամական պետություն» է հայտարարել

Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Կուբան և անձամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնապես ճանաչվել են որպես «օտարերկրյա թշնամական պետություններ» և «թշնամական անձինք»: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Առևտրի նախարարության կողմից հունվարի 14-ին հրապարակված հրամանագրում:

«Հրամանագիրը կապահովի մեր երկրի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների շղթաներում դիմացկունությունը և այդ կայունության նկատմամբ հավատը, իսկ այս հրամանագիրը կյանքի կոչելու համար վեց օտարերկրյա կառավարություններ կամ ոչ կառավարական դեմքեր՝ Չինաստան, Ռուսաստան, Իրան, ԿԺԴՀ, Կուբա և Վենեսուելայի քաղաքական գործիչ Նիկոլաս Մադուրոն, սահմանվում են որպես թշնամական»,- նշված է ԱՄՆ առևտրի նախարարության հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica