Բարոյականության ինչպիսի անկում. Ավետիսյանների ողբերգությունը Հ1֊ը ենթարկել է քաղաքական շահարկման
Քաղաքական
13 Հունվարի 2021, 15:28

Անի Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության տարելիցի առթիվ: Ռեպորտաժում Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, խոսելով իրենց ողբերգության մասին, մեկ էլ հանկարծ ասում է, թե իբր Վազգեն Մանուկյանը, որը հիմա «աթոռի կռիվ է տալիս», իրենց ասել է. «Դե դեպք է, պատահել է, հասուն մարդիկ եք»:
Բարոյականության ու արժեհամակարգի ինչ աստիճանի անկում պետք է ունենաս, որ նման կեղծիք տարածես, այն էլ մի մարդու հասցեին, որը ողբերգությունից հետո ամեն ինչ արեց ձեր ընտանիքի ցավը մեղմելու, սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ: Սա ուղղակի մարդկային եզրագծից դուրս է:
Երբ Ավետիսյանների ողբերգական դեպքը տեղի ունեցավ, Վազգեն Մանուկյանն այդ ժամանակ ՀԽ նախագահն էր: Հիշում եմ՝ Հանրային խորհուրդն անմիջապես հատուկ հայտարարություն տարածեց, որից հետո Մանուկյանն անձամբ գնաց Գյումրի և հանդիպեց Ավետիսյանների հարազատների հետ:
Հետո Ավետիսյանների դուստրերը՝ նույն Լուսինեն, իր քույրը, ամուսինների հետ միասին եկան Վազգեն Մանուկյանի մոտ: Ընդունելությունն այնքան ջերմ էր ու մարդկային, որ սկսեցին հաճախ գալ՝ իրենց ընտանեկան, սոցիալական խնդիրներով հանդերձ:
Մանուկյանը տարբեր խողովակներով հնարավորինս օգնում էր: Հատկապես Ֆելիքս Ցոլակյանի միջոցով էին շատ հարցեր լուծվում, որն այն ժամանակ Շիրակի մարզպետն էր: Բայց աջակցությունը նաև գործի շրջանակներում էր: Մանուկյանն անընդհատ պատկան մարմիններից հետաքրքրվում էր գործի ընթացքով, նույնիսկ հիշում եմ, մի անգամ քննիչին էր հրավիրել, որպեսզի մանրամաս խոսի և փորձի օգնել:
Ինչևէ, էս ամենի մասին երբեք առիթ չէր լինի խոսելու, եթե չհատվեր կարմիր գիծը, որտեղից սկսվում է բարոյականության գահավիժումը:
Հ.Գ.
Այդ գահավիժումը վերաբերում է նաև մեր հարկերի հաշվին իշխանության քարոզչամեքենայի վերածված Հ1-ին, որը պատրաստ է օգտագործել անգամ մարդկային ողբերգությունը՝ քաղաքական էժանագին ու ստոր շոուներով վարկաբեկելու քաղաքական ընդդիմախոսներին»:
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
17 Հունվարի 2021, 11:53
16 Հունվարի 2021, 23:23
16 Հունվարի 2021, 23:37
16 Հունվարի 2021, 23:43
16 Հունվարի 2021, 23:01
16 Հունվարի 2021, 23:18
16 Հունվարի 2021, 23:30
16 Հունվարի 2021, 23:06
17 Հունվարի 2021, 12:00
16 Հունվարի 2021, 23:13
17 Հունվարի 2021, 21:51
17 Հունվարի 2021, 13:08
15 Հունվարի 2021, 14:14
14 Հունվարի 2021, 22:50
14 Հունվարի 2021, 15:00
15 Հունվարի 2021, 20:36
11 Հունվարի 2021, 12:51
14 Հունվարի 2021, 19:34
10 Հունվարի 2021, 00:24
17 Հունվարի 2021, 11:53
12 Հունվարի 2021, 13:18
15 Հունվարի 2021, 21:56
12 Հունվարի 2021, 13:58
16 Հունվարի 2021, 23:23
17 Դեկտեմբերի 2020, 08:18
17 Դեկտեմբերի 2020, 13:55
21 Դեկտեմբերի 2020, 14:00
17 Դեկտեմբերի 2020, 20:08
21 Դեկտեմբերի 2020, 13:10
29 Դեկտեմբերի 2020, 20:01
7 Հունվարի 2021, 19:41
9 Հունվարի 2021, 17:56
6 Հունվարի 2021, 15:26
28 Դեկտեմբերի 2020, 10:47
17 Դեկտեմբերի 2020, 15:51
15 Հունվարի 2021, 14:14
17 Հունվարի 2021, 18:24Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտայ...
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
17 Հունվարի 2021, 16:20Նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ...
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
29 Դեկտեմբերի 2020, 11:45Հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը եղել և մնում են Հայ...
16 Հունվարի 2021, 13:58Թուրքիան փորձարկել է ուկրաինական շարժիչներով նոր Bayraktar
13 Հոկտեմբերի 2020, 15:46«Թուրք երեխաների առևանգում և բռնի քրիստոնեացում»-ը` թուրք...
22 Նոյեմբերի 2019, 17:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...