close
Եղանակը Երևանում
7 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ այդ նույն հանգույցները թույլ չտվեց Իրանը

Խմբագրի անկյուն

13 Հունվարի 2021, 11:46
 Ինչո՞ւ այդ նույն հանգույցները թույլ չտվեց Իրանը

Մի քանի հարցադրումներ՝ ՀՀ-ի տարածքով կառուցվելիք ադրբեջանա-թուրքական տարանցիկ ուղիների մասին:

Պարզորոշ է՝ 1994 թ. ի վեր Ադրբեջանի համար գերկարևոր և ճակատագրական նշանակութուն ունեցող խնդիր է եղել Նախիջևանի հետ ցամաքային տարանցիկ ուղու ստեղծումը: Հարց՝ ինչո՞ւ այսքան տարիների ընթացքում այդպես էլ Իրանի տարածքով՝ ՀՀ-ից և Արցախից անկախ գործող հաղորդակցության սեփական գիծը չստեղծեցին։ Կարծիք կարող է հնչել, թե Իրանը չի թույլատրել, Իրանը դեմ էր: Թույլատրվել է այնքան, որքան սահմանվել է Իրանի անվտանգության հայեցակարգերում, դրանից ավելին՝ ոչ:

Իսկ ինչո՞ւ Ադրբեջանին չի թույլատրվել Իրանի տարածքով ցամաքային միջանցք ունենալ կամ տարանցիկ ուղի կառուցել Նախիջևանի հետ: Պատասխանն ավելի քան պարզ է՝ այդ գործընթացը, այն է՝ Թուրքիայի հետ Բաքվի ցամաքային կապի ստեղծումը, Իրանի համար մինչ օրս համարվել է խիստ վտանգավոր:

Ի՞նչ է տեղի ունեցել արդյունքում: Կարող ենք ենթադրել, անգամ՝ հաստատել, որ Իրանի տարածքով Նախիջևան-Թուրքիայի հետ ցամաքային միջանցքի թույլտվության ստացման ուղղությամբ Ադրբեջանը որևէ ջանք չի էլ գործադրել:

Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հայեցակարգերում միմիայն Հայաստանն է դիտվում որպես պոտենցիալ թիրախ, երկիր, որի կա՛մ ամբողջովին ոչնչացմամբ, կա՛մ առանձին մասերի գրավմամբ ու մասնատմամբ պետք է իրագործվի պանթուրանիզմի ծրագիրը:

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը սկիզբ է դնում պանթուրանիզմի ծրագրի իրագործմանը:

Վահե Սարգսյան


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica