close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՆ-ում դառնալու է օտար մարմին, գլխաքանակ լրացնելու համար է․ Շիրինյանը՝ Սարգսյանի մասին

Հասարակություն

13 Հունվարի 2021, 11:36
 ՊՆ-ում դառնալու է օտար մարմին, գլխաքանակ լրացնելու համար է․ Շիրինյանը՝ Սարգսյանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարարի տեղակալ։ Երկրում, զինված ուժերում լարված իրադրություն է, խորքային գործընթացներ են գնում։

Պաշտպանության նախարարությունում ի՞նչ ակնառու աշխատանք կարող է անել ողջ կյանքը ոստիկանության համակարգում անցկացրած անձը, եւ ոստիկանի այդ ո՞ր հմտությունն է, որ կարող է ի նպաստ բերել բանակին։

 «Ոչինչ էլ չի կարող անել։ Այս մարդը, որը ոստիկանության պետի պաշտոնում պատահական երեւույթ էր, պաշտպանության նախարարությունում դառնալու է օտար մարմին։ Արման Սարգսյանը, լինելով ոստիկանությունում մեծացած կադր, ըստ էության, ոչ մի նոր բան չկարողացավ անել այդ ուժային կառույցում։ Հակառակը՝ համակարգում նրա լինելը ուղղակի խայտառակություն էր։ Նա անդառնալի վնաս հասցրեց ոստիկանության հեղինակությանը՝ ոչնչացնելով ոստիկանություն-հասարակություն երբեմնի կապը»,- Yerkir.am-ի հետ զրույցում, ի պատասխան մեր հարցին, ասաց ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ շեշտելով՝ համակարգին ոչ միայն Արման Սարգսյանը, այլեւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիներին նշանակված բոլոր ոստիկանապետերը անդառնալի վնաս հասցրեցին, ինչից լավատեղյակ են նաեւ ոստիկանության ծառայողները։ Շիրինյանն ընդգծեց՝ պաշտպանության նախարարության եւ ոստիկանության գործառույթները տարբեր են, հետեւաբար՝ Արման Սարգսյանին մի քանի տարի է պետք, որ կարողանա ընդունել պարտականությունները, հասկանալ եւ արդյունավետ աշխատել։

Փաշինյանի նորանշանակ կադրերի հետ ներմուծվեց «թողե՛ք, թող աշխատեն», «թողե՛ք, թող սովորեն» երեւույթը, Արման Սարգսյանի դեպքո՞ւմ էլ է այդպես լինելու, հետաքրքրվում է Շիրինյանը։

«Նրա պոտենցյալը, ներուժը, աշխատանքային կարողություններն իմանալով՝ վստահաբար ասում եմ՝ ՊՆ-ում նա գլխաքանակ լրացնելու, փոխնախարարի պաշտոնի վրա «գալչկա» դնելու համար է»,- նշեց ոստիկանության գնդապետը։

Ոստիկանությունում ունեցած երկար տարիների փորձից ելնելով՝ ասում է՝ համակարգը զգայուն մարմին է, այնտեղ հեղինակություն ունեցող, պատվախնդիր, արժանապատվություն, ինքնասիրություն ունեցող մարդը կարող է աշխատել: «Արման Սարգսյանն անդեմ տեսակ է եղել, իսկ այդ տեսակը ոչինչ չի կարող բերել համակարգին։ Շատ դեպքերում մարդն է պաշտոնը մեծացնում, նրա պարագայում պաշտոնն էր նրան դարձրել Արման Սարգսյան»,- շեշտեց Շիրինյանը։

Շարունակելով ներկայացնել Ա․ Սարգսյանի մասնագիտական որակները՝ գնդապետը հիշեցրեց անցած տարի «Էրեբունի» պլազայում կատարված արտակարգ դեպքը, երբ մի տղամարդ մտել էր պլազա, կրակոցներ արձակել, 10 անձի պատանդ վերցրել, ապա՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ զրուցելուց հետո զենքը վայր դրել։

«Որեւէ մեկը չփորձեց հետաքրքրվել, թե ի՞նչ եղավ զենքով ահաբեկչության փորձ անող այդ երիտասարդի հետ։ Որեւէ մեկը փորձե՞ց հասկանալ, թե այդ ի՞նչ հիմար սցենար էր մշակել Արման Սարգսյանը։ Գուցե սա էլ նրա ֆիասկոն էր։ Ակնկալելով շատ ավելի լուրջ սցենար հիշյալ իրադարձությունից հետո՝ շատ կարճ ժամանակ անց Փաշինյան Նիկոլը նրան ուղղակի պաշտոնազրկեց»,- նշեց Սայաթ Շիրինյանը։

Լիանա Սարգսյան

 Հասկացողնե՛ր, ոտքի՛...
25 Հունվարի 2021, 10:34 Հասկացողնե՛ր, ոտքի՛...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica