close
Եղանակը Երևանում
7 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն այլևս տեղաշարժվում է «Ալֆա»-ի և ոստիկանության զորքերի օգնությամբ

Խմբագրի անկյուն

11 Հունվարի 2021, 12:51
 Փաշինյանն այլևս տեղաշարժվում է «Ալֆա»-ի և ոստիկանության զորքերի օգնությամբ

Իշխող ռեժիմը, սարսափահար լինելով քաղաքացիների զայրույթից,  վաղ առավոտյան, ժամը 6:00-ից սկսած, ճանապարհային ոստիկանության մոտ 70 մեքենայի,  ոստիկանության զորքերի մոտ 3.000 ներկայացուցչի,  ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ն համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի և այլնի միջոցով ապահովել է Նիկոլ Փաշինյանի՝ օդանավակայան հասնելը և դեպի Մոսկվա ուղևորվելը:

Փաստենք, որ հայոց նորանկախ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ էր, որ պետության ղեկավարը երկրից հեռանում է գրեթե բոլոր տեսակի ուժային կառույցների՝ նման քանակի ներգրավվածությամբ և նրանց կողմից իրականացված արտակարգ միջոցառումների օժանդակությամբ, ինչն աննախադեպ իրադարձություն էր:

Օդանավակայանում ևս ներգրավված են եղել հսկայական թվով ոստիկաններ, որոնք, 3-4 շարք պատ կազմած, կանխել են Փաշինյանի՝ օդանավակայան մուտքի հնարավոր խոչընդոտները:

Ժամը 6:00-ից սկսած, մինչ Փաշինյանի գաղտնի սողոսկումը, փակվել են դեպի օդանավակայան տանող բոլոր ճանապարհները, ինչի պատճառով քաղաքացիները ևս չեն կարողացել պլանավորված ժամին հասնել օդանավակայան:

Ոստիկանները հրաժարվել են ճանապարհները բացել  նաև Փաշինյանի տեղաշարժը լուսաբանող լրատվամիջոցների առջև:  

Չնայած այս ամենին՝ քաղաքացիների մի մասին հաջողվել է հասնել օդանավակայան տանող խաչմերուկ և կազմակերպել անհնազանդության ակցիա:

Արդյունքում՝ Փաշինյանի ավտոշարասյունը քաղաքացիների սուլոցների, ավտոմեքենաների ձայնային ազդանշանների, այն է՝ «ամոթանքի և նսեմացման լծի» տակով ճողոպրել է օդանավակայան: 

Ակցիայի ավարտին մասնակիցները հայտարարել են, որ, եթե Մոսկվայում ստորագրվի մի պայմանագիր, որը Հայաստանի և հայության շահերին դեմ է, Փաշինյանի համար փակ են լինելու ոչ թե փողոցները, այլ ամբողջ Հայաստանի երկինքը, նա այլևս չի վերադառնալու Հայաստան: 

 

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica