close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 379, մահվան՝ 19 նոր դեպք

Առողջապահություն

9 Հունվարի 2021, 11:22
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 379, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում հունվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 379 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161 794-ի:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2922 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունվարի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 700 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3623-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 932 է, ընդհանուր առողջացածներինը՝ 148 893, փաստացի բուժվողներինը՝ 9850 (մեկ օրում նվազել է 571-ով)։ Մեկ օրում արվել է 2123 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 606 809 թեստ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica