close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ ՀԳՄ անդամները «Զորաց» պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին

Խմբագրի անկյուն

7 Հունվարի 2021, 15:35
 ՀՅԴ ՀԳՄ անդամները «Զորաց» պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին

Հայ Առաքելական եկեղեցում Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածհայտնության տոնին հաջորդող՝  հանգուցյալների հիշատակության օրվա (Մեռելոցի) առիթով Գարեգին Բ.Ամենայն Հայոց կաթողիկոսը սգո պատարագը  մատուցեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Պռոշյան գյուղի «Զորաց» պանթեոնն այսօր սոցորականից ավելի մարդաշատ էր. Սբ. Պատարագին հաջորդած՝  եկեղեցիներում կատարվող  հոգեհանգստյան արարողությունից հետո Արցախյան գոյապայքարում նահատակված հերոսների հարազատներն էին վերստին այցելել պանթեոն:

Հիշեցնենք՝ ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում ընդգրկվելով՝ Պռոշյան գյուղից Արցախյան վերջին պատերազմին մասնակցեցին աննախադեպ թվով հայորդիներ, որոնցից շուրջ երկու տասնյակն իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախի հյուսիսային ռազմավարական բարձունքների պաշտպանության համար:

«Զորաց» պանթեոն՝ պատերազմում ընկած հերոսների շիրիմները խնկարկեցին նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ովքեր Պռոշյան էին այցելել ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի մասնակցությամբ: ՀՅԴ անդամները խոնարհվեցին նաև «Զորաց» պանթեոնում հուղարկավորվող Ալբերտ Ստեփանյանի ծնողների առջև՝ մասնակցելով զինծառայողի հուղարկավորությանը և հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր էին տարածել 6 հայ զինծառայողների դաժան սպանության վերաբերյալ։ Ըստ տեսանյութերի` նկարահանումը կատարվել է դեկտեմբերի 27-ին, որտեղ ադրբեջանցի զինվորականը ասում է, թե նույն օրը դիվերսանտների կողմից սպանված Էլմիր Համբարովի վրեժը լուծված է։ Օրեր առաջ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցել դեկտեմբերի 27–ին Հադրութի շրջանի Տող գյուղում սպանված 6 հայ զինծառայողների դիերը։ Զոհված զինծառայողների թվում էր Պռոշյան գյուղի բնակիչ, 18–ամյա շարքային Ալբերտ Ստեփանյանը։

Ալբերտը բանակ էր զորակոչվել պատերազմի սկսվելուց երկու ամիս առաջ, ծառայում էր Ջրականի (Ջաբրայիլի) զորամասում, նահանջի ժամանակ զինակիցների հետ պատսպարվել էր Հադրութում և շուրջ 90 օր ողջ մնացել:  Թշնամին նրանց հայտնաբերելուց հետո կտտանքների է ենթարկել, ապա՝ սպանել։

Վ. Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica